Ռուբեն Բաբայան. մտահոգիչն այն էր, որ նախագահը փաստեց՝ օգոստոսից ի վեր որևէ լուրջ բանակցություն չի եղել

Հատված Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հարցազրույցից: – Մի քանի օր առաջ Դուք եւ մի խումբ արվեստագետներ Արցախում հանդիպեցիք ՀՀ նախագահի հետ։ Որքան գիտեմ, հանդիպման նախաձեռնությունը մտավորականներինդ էր։ Ո՞րն էր հանդիպման անհրաժեշտությունը։ – Այդ հանդիպումը կդիտեի Արցախ մեր այցի ընդհանուր կոնտեքստի մեջ։ Որովհետև Արցախում մենք հանդիպեցինք նաև ԼՂՀ նախագահի, ԼՂՀ ԱԺ նախագահի, մշակույթի նախարարի հետ։ Այցելեցինք զորամասեր։ Եղանք Շուշիի թանգարանում, եկեղեցում, մզկիթում։ Ինչ վերաբերում է Հայաստանի նախագահի հետ հանդիպմանը, միշտ էլ հետաքրքիր է առաջին դեմքից իմանալ իրավիճակը, զարգացումները։ Այդ առումով պատասխանը նաև հուսադրող էր, քանի որ նախագահն ասաց՝ վիճակը կայուն է։ Մենք ինքներս տեսանք, թե վերջին ամիսներին ինչ մեծ ուշադրություն է դարձվել ամենաժամանակակից մեթոդներով պաշտպանություն կազմակերպելուն։ Որոշակի փոփոխություններ կան ռազմական ստրատեգիայի մեջ, և եթե «ապրիլը» կրկնվի, ապա հակահարվածը մի փոքր այլ կլինի։ Բայց մտահոգիչն այն էր, որ նախագահը փաստեց՝ օգոստոսից ի վեր որևէ լուրջ բանակցություն չի եղել։ Իսկ դա նշանակում է, որ ուշ թե շուտ, խոսել է զենքը։ Շատ կարևոր է, որ այսպիսի ռազմականացված վիճակում գիտակցվում է թիկունքի և ավանգարդի կապի անհրաժեշտությունը։ Օրինակ, դեռ երկու շաբաթ առաջ ՊՆ-ի նախաձեռնությամբ ես Արցախում էի։ Պայմանավորվեցինք, որ ապրիլին մեծ հյուրախաղերով կգնանք Ղարաբաղ, ներկայացումներ կխաղանք ոչ միայն շրջկենտրոններում, այլև զորամասերում, միգուցեև առաջնագծում։ Եվ դա ճիշտ է։ – Իսկ նախագահի հետ հանդիպումը որքանո՞վ էր անկեղծ։ Ձեզ գոհացրի՞ն պատասխանները։ – Անկեղծության վերաբերյալ չեմ կասկածում, բայց ամեն անկեղծ պատասխան չէ, որ կարող է բավարարել։ Հարցադրումները շատ տարբեր էին։ Անձամբ ինձ շատ է մտահոգում այն ագրեսիվությունը, որ ամուր արմատներ է ձգում մեր հասարակության մեջ։ Եվ ես նախագահին ասացի, որ բռնության այդ գաղափարախոսության դեմ կարելի է պայքարել միայն մշակույթով։ Եվ այդ առումով մեծ պրոբլեմ եմ տեսնում մշակութային կրթության հարցում։ Այն մարմինները, որոնք պետք է զբաղվեին դրանով, տարբերություն չեն տեսնում մշակութային կրթության և ժամանցի միջև։ Թատրոնը, դասական համերգը, թանգարանն ու պատկերասրահը նույն դաշտում են, ինչ կարուսելը։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am