Արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հնարավոր է համարել ԵՄ-ի և ՌԴ-ի միավորումը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի հետ միջուկային գործարքը չեղարկելու պլաններին դիմակայելու գործում։ Այս մասին նա հայտարարել է The Wall Street Journal –ի հետ հարցազրույցում։ «Եթե վերլուծենք յուրաքանչյուր կոնկրետ դեպք, ապա կարելի Է գտնել հարցեր, որոնցում եվրոպացիներն ու ռուսները կարող են հայտնվել մի կողմում՝ Իրանը, մերձավորարեւելյան խաղաղ գործընթացը, հնարավոր է՝ ՄԱԿ-ի դերը»,-ասել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարը:Միևնույն ժամանակ Մոգերինին կասկած է հայտնել առ այն, որ ԱՄՆ-ը մեծ գործարքի կգնա Ռուսաստանի հետ սիրիական և ուկրաինական հարցով՝ այդ գործընթացից բացառելով ԵՄ-ին։
Ընդգծել է, որ, չնայած Թրամփի վարչակազմի ցանկացած որոշման, Եվրամիությունը Մոսկվայի նկատմամբ գործելու է՝ ելնելով սահմանված այն պատժամիջոցներից, որոնք կապված են Մինսկի համաձայնությունների իրագործման հետ:
Հիշեցնենք, որ նախընտրական արշավի ընթացքում Թրամփը դեմ էր արտահայտվում Իրանի հետ միջուկային համաձայնագրի կնքմանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից