Կարեն Կարապետյանը զգուշացրեց նախարարներին
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց գործադիր իշխանության մարմինների ղեկավարներին՝ միաժամանակ նկատողություն անելով նրանց թերի աշխատանքի համար:Ինչպես ասաց՝ պետական մասնակցությամբ առեւտրային որոշ կազմակերպություններ անհրաժեշտ է ընդգրկել պետական գույքի մասնավորեցման ծրագրում: Նա Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին հանձնարարեց ամփոփել ներկայացրած առաջարկությունները եւ մշակել մասնավորեցման ծրագրում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ: «Ներկայացրեք առաջարկություններ, հատկապես այն առաջարկությունները, երբ նույն հարթակի վրա մենք ունենք պետական սեփականություն հանդիսացող ձեռնարկություն և կողքը մասնավոր, որի ցուցանիշները շատ բարձր են, պետականը՝ չէ: Կարծում եմ այս հանձնարարականը ձեզ մեկնաբանելու կարիք չկա, հասկանալի է ինչի մասին է խոսքը»,- նշեց վարչապետը:
