Ռոլանդ Շառոյանը նշանակվել է ՀՌԱՀ անդամ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Ռոլանդ Շառոյանին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ նշանակելու մասին (վեց տարի ժամկետով)՝ հիմք ընդունելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասը: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի համաձայն, մրցութային հանձնաժողովը, դեկտեմբերի 07-ի նիստում ուսումնասիրելով մրցույթի մասնակիցների վերաբերյալ փաստաթղթերը, որոշում է կայացրել դիմում ներկայացրած 3 թեկնածուներից հաղթող ճանաչել Ռոլանդ Դանիելի Շառոյանին՝ հաշվի առնելով լրագրության բնագավառում, մասնավորապես՝ հեռուստատեսությունում և մամուլում, ինչպես նաև գրականության ասպարեզում նրա բեղմնավոր գործունեությունը, կառավարման բնագավառում՝ պետական կառավարման համակարգում, երկարամյա աշխատանքային փորձը և հասարակության լայն շրջանում ունեցած հեղինակությունն ու վստահությունը: Կենսագրական համառոտ տվյալներ Ռոլանդ Դանիելի Շառոյան Ծնվել է 1952թ. օգոստոսի 11-ին, Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում: 1974թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը և ստացել ժուռնալիստի որակավորում: 1975-1976թթ. աշխատել է հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայում՝ որպես ֆիլմի տնօրեն, 1976-1977թթ.՝ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի երիտասարդական հաղորդումների գլխավոր խմբագրության խմբագիր, իսկ 1977-1986թթ. ՝ «Ծիծեռնակ» ամսագրի խմբագրության գրական բաժնի վարիչ: 1986-1994թթ. աշխատել է «Գարուն» ամսագրում՝ որպես արձակի բաժնի վարիչ, 1993 թվականից հիմնադրել և առ այսօր խմբագրում է «Մարզաշխարհ» թերթը: 1998-2003թթ. եղել է ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար: 2004-2009թթ. աշխատել է Արտաքին գործերի նախարարությունում՝ որպես Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի փոխնախագահ: 2003 թվականից Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի Մարզական լրագրության և շախմատի ամբիոնի վարիչն է: 1982 թվականից Հայաստանի գրողների միության և ժուռնալիստների միության անդամ է: Հայաստանի գրողների միության և «Գարուն» ամսագրի մրցանակակիր է, գրականության և արվեստի ասպարեզում «Վահագն» մրցանակի դափնեկիր: Կինոյի ասպարեզում ունեցած ներդրման համար, այդ թվում՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի, Մանթաշովի անվան շքանշանակիր է: Պարգևատրվել է Մովսես Խորենացի մեդալով, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով: 1979թ.-ից առ այսօր հրատարակվել են Ռոլանդ Շառոյանի վիպակների, պատմվածքների, ակնարկների, հրապարակախոսական հոդվածների ժողովածուները, լրագրագիտական աշխատությունները, ուսումնական ձեռնարկներն ու մենագրությունները: 21 գրքի հեղինակ է: Ռոլանդ Շառոյանի աշխատանքները թարգմանվել են ռուսերեն, գերմաներեն, հունգարերեն, ուկրաիներեն, բելառուսերեն, սլովակերեն, չեխերեն, տաջիկերեն, վրացերեն լեզուներով:

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am