ԱԺ-ն ընդունեց «1000 դրամի» նախագիծը
Ազգային ժողովը «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» նախագիծը և կից նախագծերի օրենքների փաթեթը երրորդ ընթերցմամբ՝ ամբողջությամբ ընդունվեց 84 «կողմ», 4 «դեմ» և 1 «ձեռնպահ» քվեարկությամբ: ԱԺ-ն առաջին ընթերցմամբ 90 «կողմ», 0 «դեմ», 0 «ձեռնպահ» հարաբերակցությամբ ընդունեց նաև ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, ըստ որի՝ կքրեականացվի ապօրինի հարստացումը: ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց նաև «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը 85 «կողմ», 4 «դեմ», 7 «ձեռնպահ» քվեարկությամբ: Հիշեցնենք, որ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման մասին» օրինագծի եւ ուղեկցող օրինագծերի փաթեթի համաձայն՝ աշխատող յուրաքանչյուր քաղաքացի պետք է ամսական 1000 դրամ վճարի զինծառայողների օգնության հիմնադրամին: Զոհվածների եւ 1-ին խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքները միանվագ կստանան 10 մլն դրամ (2-րդ խմբի հաշմանդամները՝ 5 մլն), իսկ հետագայում՝ 20 տարվա ընթացքում՝ ամսական 300 հազար դրամ:
