«168 ժամ». Ազգային ժողովում բաժանվեց ամենամեծ ընտրակաշառքը

Ներկայացնում ենք թերթի առաջնորդողից մի հատված. «Երեկ Ազգային ժողովը գրեթե դատարկ դահլիճում քննարկում էր Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որը նախատեսում է քրեականացնել պաշտոնատար անձանց ապօրինի հարստացումը։ Առաջին հայացքից կարող է թվալ, որ սա օրենք է Հայաստանի պաշտոնական դասի, ողջ իշխանության դեմ, քանի որ օրինական ճանապարհով Հայաստանում պաշտոնյաները հարստանալ չեն կարող, մինչդեռ Հայաստանի պաշտոնյաների ճնշող մեծամասնությունը «թղթով» միլիոնատեր է, ինչն արձանագրված է նույնիսկ նրանց հայտարարագրերում։   Բայց դա միայն առաջին հայացքից տպավորություն է, որովհետև օրենքի նախագծում կա մի «փոքր կետ», որն ամբողջությամբ փոխում է այս օրենքի ինչպես՝ տրամաբանությունը, այնպես էլ՝ ընդունման դրդապատճառները։ Օրենքն ուժի մեջ է մտնելու 2017 թվականի հունիսի 1-ից և հետադարձ ուժ չի ունենալու։ Վերջ։ Մնացածը հեքիաթներ են։ Այս օրենքով իշխանությունն ընդամենը լեգիտիմացնում է անցած 25 տարիներին ապօրինի ճանապարհով հարստացած բոլոր պաշտոնյաներին։   Ավելին՝ կես տարուց ավելի ժամանակ է հատկացնում բոլոր պաշտոնյաներին, ովքեր դեռ չեն հասցրել ուզածի  չափ հարստանալ։ Առավել ևս, որ առջևում ընտրություններ են, և բոլոր այդ պաշտոնյաները՝ հարազատ կուսակցությանը լավ ծառայելու դեպքում, մինչև հունիս կարող են լրացնել իրենց կարողությունները։ Ապօրինի ճանապահով։  Այն միակ ճանապարհով, որով Հայաստանում հնարավոր է լինել պաշտոնյա և հարստանալ։   Ընդ որում, իշխանությունն այնպիսի հռետորաբանությամբ է խոսում այս երևույթի մասին, որ ցանկացած հակադարձում՝ օրենքի հետադարձ ուժ ունենալու մեխանիզմների մասին, կամ անցյալին անդրադառնալու որևէ առաջարկ ներկայացվում է՝ որպես պոպուլիզմ կամ կուլակաթափության դրսևորում։   Այս օրենքով իշխանությունը, փաստորեն, ուղերձ  է հղում այդ դասին, որ այդ հարստությունը՝ անկախ ծագման աղբյուրից, լեգիտիմացվում է։   Դա չափազանց կարևոր է Հայաստանի մեծահարուստ պաշտոնյաների համար, որովհետև տարիների ընթացքում նրանք կարողացել են ամենատարբեր սխեմաներով «օրինականացնել» իրենց հարստությունը, որն այսօր արդեն «մաքուր բիզնեսներից» նրանց կայուն եկամուտներ է ապահովում։   Նրանց միայն պետք է, որպեսզի որևէ մեկը չհարցնի կապիտալի ծագման մասին, ինչն էլ ապահովում է իշխանությունը՝ դա ներկայացնելով որպես «կոռուպցիայի դեմ պայքար»։ Այս օրենքը, եթե որևէ մեխանիզմով ունենար նաև հետադարձ ուժ, առնչվելու էր նաև այսօրվա Ազգային ժողովի պատգամավորների զգալի մասին, որոնք երեկ նույնիսկ ներկա չէին օրինագծի քննարկմանը։   Իշխանությունը նրանց ազատում է անցյալի մասին մտահոգվելու ծանր բեռից։ Սա նաև յուրօրինակ ընտրակաշառք է, այս անգամ՝ ոչ թե ընտրողներին, այլ բոլոր նրանց, ովքեր ամեն ինչ անելու են, որպեսզի ընտրությունների արդյունքը որոշվի ոչ ընտրողների կողմից։ Հենց դա էլ կոչվում է իշխանության վերարտադրություն»,–գրում է թերթը։   Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am