ՊՊԾ գնդի տարածքում զոհված ոստիկանների ընտանիքներին բնակարան կնվիրեն

«Փաստ» օրաթերթը գրում է. ՊՊԾ գնդի գրավման ժամանակ վիրավորում ստացած, այնուհետև հիվանդանոցում մահացած ոստիկան Գագիկ Մկրտչյանն ու պարեկապահակային ծառայության գնդի տարածքում դիպուկահարի գնդակից մահացած Յուրի Տեփանոսյանի ընտանիքներին բնակարան կնվիրեն: Երևան քաղաքի ավագանին որոշել է Երևան համայնքի սեփականությունը համարվող Սիսակյան փողոցի հ.16 շենքում գտնվող երկու բնակարաններից մեկը սեփականության իրավունքով նվիրել Յուրի Տեփանոսյանի ընտանիքին՝ Արփինե Թումասյանին, Էլեն, Աշխեն և Կարեն Տեփանոսյաններին, իսկ նույն շենքի մեկ այլ բնակարան էլ Գագիկ Մկրտչյանի այրուն և որդուն՝ Հասմիկ Ոսկանյանին և Մհեր Մկրտչյանին։ Ինչպես նախագծում է ասված՝ Յուրի Տեփանոսյանը մահացել է հուլիսի 30–ին պարեկապահակային ծառայության գնդի տարածքում դիպուկահարի գնդակից։ Նա ոստիկանության զորքերում ծառայում էր 2011 թ.։ Վերջինս հետմահու արժանացել է լեյտենանտի կոչմանը։ Գագիկ Մկրտչյանը հանդիսանում է 2016 թ. հուլիսի 17–ին մի խումբ զինյալ անձանց կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում իրականացված գրոհի զոհերից մեկը։ Նա մահացել է օգոստոսի 13–ին` այդպես էլ ուշքի չգալով գրոհի ժամանակ ստացած ծանր հրազենային վնասվածքներից։ Գագիկ Մկրտչյանը ոստիկանության համակարգ էր ընդունվել 1993 թվականին: Յուրի Տեփանոսյանի և Գագիկ Մկրտչյանի ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման համար միջնորդություն է ներկայացրել նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ–լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը։ Յուրի Տեփանոսյանն ու Գագիկ Մկրտչյանը մինչ այդ չունեին բնակարան և իրենց կանանց և երեխաների հետ բնակվում էին մայրաքաղաքում վարձակալված բնակարաններում։ Հաշվի առնելով նրանց ավանդը երկրի պաշտպանության գործում, ինչպես նաև նրանց ընտանիքների բնակարանային պայմանները, Երևան քաղաքի ավագանին մշակել է որոշման այս նախագիծը։ Մանրամասները` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am