Արտակարգ դեպք Երևանում. . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ` դեկտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Թումանյան փողոցում՝ «Ինեկոբանկ»-ի գլխավոր մասնաշենքի մոտ, առատ ձյան հետևանքով հաստաբուն ծառից մի ճյուղ պոկվել և ընկել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Աշոտ Դավթյանին պատկանող Nissan մակնիշի 34 OZ 695 համարանիշի ավտոմեքենայի վրա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար ընկնելու ժամանակ մեքենայում մարդ չի եղել, իսկ դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 1-ին հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Հրշեջ-փրկարարները մեքենայի վրայից հեռացրել են ճյուղը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

