Թեթչերը`վերջին 70 տարվա ամենաազդեցիկ կինն է
BBC Radio 4-ի Women’s Hour ՝«Կանանց ժամ» հաղորդման վարկածով վերջին յոթ տասնամյակների ամենաազդեցիկ կին է ճանաչվել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թեթչերը Հաղորդման 70-ամյակին նվիրված առավել ազդեցիկ կանանց վարկանիշը կազմել է յոթ մարդուց բաղկացած փորձագետների խումբը: «Թեթչերը 20-րդ դարի ամենակուլտային քաղաքական դեմքերից մեկն էր ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց շրջանում:Վարկանիշում առաջատարությունն առնչություն չունի վարչապետի պաշտոնում Թեթչերի գործունեության գնահատականի հետ, այլ հիմնվում է այն բանի վրա, թե ինչպես է «իշխանության գլուխ կանգնած կնոջ նրա օրինակն ազդել մյուս կանանց վրա»»,-ասել է վարկանիշի կազմողը՝ լրագրող Էմմա Բառնեթը: Թեթչերը Մեծ Բրիտանիայի վարչապետն է եղել 1979-ից մինչեւ 1990 թվականը: «Երկաթե լեդին» առաջին կինն է դարձել, որը գլխավորել է եվրոպական պետության կառավարությունը:
