Թուրքիայի նախագահը ահաբեկչության դեմ «ազգային մոբիլիզացիա» է հայտարարել
Hurriyet Daily News-ը հայտնում է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է «ազգային մոբիլիզացիա» «բոլոր ահաբեկչական կազմակերպությունների» դեմ: Նա ասաց, որ պայքարը պետք է լինի «Իսլամական պետության», Քրդական միավորման, Ֆեթխուլախ Գյուլենի կազմակերպության, և Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցության դեմ: Էրդողանը կոչ արեց քաղաքացիներին Թուրքիայի անվտանգության մարմիններին ներկայացնել տեղեկություններ այս կազմակերպությունների մասին, իսկ այդ մարմիններն էլ «առանց վարանելու կատարեն իրենց պարտքը»: Կրկնակի ահաբեկչությունը տեղի էր ունեցել Ստամբուլում, դեկտեմբերի 10-ի երեկոյան, Vodafone Arena մարզադաշտի մոտ, Բաշիկթաշ - Բուրսասպոր խաղից հետո: Այդ ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա վերցրել է «Քուրդիստանի ազատության բազեներ» քրդական խմբավորումը: «Իսլամական պետություն»-ը ահաբեկիչների խմբավորում է, որի գործողություններն արգելված են շատ երկրներում, այդ թվում և Ռուսաստանում:
