Facebook-ի նոր ծառայությունը ծնողների և երեխաների համար
Ինչպես հայտնում է gazeta.ru – ն Facebook-ը նոր պորտալ է բացել ծնողների համար, որի նպատակն է պաշտպանել երեխաներին համացանցի բացասական ազդեցությունից: Ծառայության անունն է «Facebook Parents Portal»: Այնտեղ կան տեսագրություններ, խորհուրդներ և հուշումներ, թե ինչպես զրուցել երեխայի հետ օնլայն անվտանգության մասին: Սոցիալական կայքում կա տարիքային սահմանափակում և երեխան կարող է գրանցվել միայն 13 տարեկանը լրանալուց հետո, անգամ, եթե ծնողները նրան թույլ են տվել: «Ձեր և ձեր անձնական տվյալների պաշտպանությունը մեր գլխավոր խնդիրն է: Մենք ուրախությամբ ենք օգնում, որ դուք կապ հաստատեք օնլայն կազմակերպությունների հետ, որոնք զբաղվում են համացանցային անվտանգության հարցերով, որպեսզի նրանք ձեզ տրամադրեն այն բոլոր ծառայությունները, որոնք ստեղծված են ծնողների համար»,- ասվում է Facebook-ի պաշտոնական հայտարարությունում:
