Թրամփը ստիպված է լինելու երկրում տեղի ունեցած հարձակումների պատասխանատվությունը վերցնել իր վրա
Ինչպես հաղորդում է Reuter գործակալությունը՝ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը ստիպված է ստիպված է լինելու երկրում տեղի ունեցած հարձակումների պատասխանատվությունը վերցնել իր վրա, եթե շարունակի խուսափել հետախուզական ճեպազրույցներից: Թրամփը դժգոհել է, որ դրանք անընդհատ կրկնվող տեղեկատվություն են պարունակում: Նրա խոսքով՝ նա բավականին խելացի է, որպեսզի չլսի այդ ճեպազրույցներն ամեն օր: «Ես տեսել եմ նախագահներ, ովքեր հարցրել են, թե կարելի՞ է արդյոք ստուգել հետախուզության տվյալներն ու դրանց աղբյուրները, բայց ես երբեք չեմ տեսել նախագահ, որը կասի, թե իրեն դա պետք չէ»,- ասել է Պանետտան: Լրատվամիջոցները քննադատել են Թրամփին նրա համար, որ նա հանդիպում է ճեպազրույցի ներկայացուցիչներին շաբաթը մեկ անգամ, այն դեպքում, երբ մնացած բոլոր նախագահներն ավելի հաճախ էին տեղեկատվություն ստանում: Հեռացող նախագահ Բարակ Օբաման ընդունում է նրանց ամեն աշխատանքային օր, իսկ երբեմն նաև հանգստյան օրերին: «Եթե մենք նոր հարձակում ունենանք, իսկ համապատասխան մարմիններն արդեն ստացել են դրա վերաբերյալ տեղեկություններ, ապա հարձակման պատասխանատվությունը նախագահը պետք է վերցնի իր վրա»,-ավելացրեց նա:
