RT-ն և Սիմոնյանը բաց նամակով դիմել են «Ազատություն» ռադիոկայանին և Կարնեգի կենտրոնին
RT հեռուստաընկերությունը և նրա գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը բաց նամակով դիմել են «Ազատություն» ռադիոկայանին և Կարնեգի կենտրոնին, վերջինիս գլխավոր խմբագիր Ալեքսանդր Բաունովի արտահայտությունները դատապարտելու պահանջով: «Բաունովն իր Facebook-ի էջում գրառում էր արել և հայտարարել, որ սիրիական բանակը, «չնայած ռուսական ավիացիայի աջակցությանը, նորից հանձնել է Պալմիրան Իսլամական պետության սադիստներին»: Օգտատերերի վրդովմունքի պատճառ էր դարձել հեղինակի անտեղի շեշտադրությունը RT գլխավոր խմբագրի Մարգարիտա Սիմոնյանի ազգության վրա»,- gazeta.ru -ի փոխանցմամբ գրված է RT-ի կայքում: Ավելի ուշ՝ Բաունովի գրառումը հայտնվել է «Ազատություն» ռադիոկայանի էլեկտրոնային կայքում, որն արտահայտում էր համացանցի օգտատերերի «չար վերաբերմունքը» «Պալմիրայում Ռուսաստանի պարտության» նկատմամբ: RT հեռուստաընկերությունը պաշտոնական հարցումներ է ուղարկել Մոսկվայի Կարնեգի կենտրոն, ինչպես նաև «Ռադիո Ազատության» հեռարձակման հարցերով զբաղվող խորհուրդ՝ պահանջով, որ դատապարտեն Բոունովի արտահայտությունները»,- նշված է հաղորդագրությունում:
