Կոշիկ վաճառող տնտեսվարողը դատի է տվել ՊԵԿ-ին և հաղթել

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 28-ին ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետն անվավեր է ճանաչել վարչական իրավախախտման գործի վերաբերյալ այս տարվա մայիսի 30-ին իր իսկ որոշումն այն բանից հետո, երբ տնտեսվարողի շահերի պաշտպանը դիմել է դատարան: «Հայց» փաստաբանական ընկերությունից Armtimes.com-ին փոխանցեցին, որ տուգանքի որոշումը փաստաբանի կողմից բողոքարկվել է վարչական դատարանում: Նախնական որոշմամբ հարկային մարմինը փաստում էր, որ կոշիկի մանրածախ առեւտրով զբաղվող ընկերությունը 2016թ. 1-ին եռամսյակի շրջանառության հաշվարկը չէր ներկայացրել, ուստի եւ ընկերության արդեն նախկին տնօրենը (նույն ինքը՝ մեր ընկերության վստահորդը) ենթարկվել էր պատասխանատվության: Այնինչ, ընկերությունն իր գործունեությունը դադարեցրել էր դեռեւս 2014թ. գարնանը, ինչի վերաբերյալ օրենքով սահմանված կարգով գրավոր իրազեկել էր լիազոր մարմնին, ընկերության հսկիչ-դրամարկղային մեքենան եւս գրանցումից հանվել էր, ավելին՝ ընկերության տնօրենն էլ ազատվել էր իր զբաղեցրած պաշտոնից: «Թեեւ տուգանքի չափն այնքան էլ մեծ չէր, սակայն մեր վստահորդը սկզբունքորեն չէր ցանկանում հաշտվել իր իրավունքների ոտնահարման փաստի հետ: Ուստի մեր ընկերության փաստաբանի աջակցությամբ տեր կանգնեց դրանց: Ուրախալի է փաստել մեր քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման մասին»,- փոխանցեցին ընկերությունից: Նշենք, որ խանութը գործել է Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում, իսկ տուգանքը կազմել էր ընդամենը 20 հազար դրամ»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am