Ի՞նչ եք անելու 5 օր . վարչապետը՝ Աշոտյանին
Որոշման նախագիծը, որով առաջարկվում է Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան ՊՈԱԿ-ը վերակազմակերպել հիմնադրամի,կառավարության այսօրվա նիստում հաստատվեց ,այն ներկայացրեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ սա վերջին երկու տարիներին մեկնարկած գործընթացի շարունակությունն է, մի շարք առաջատար բուհերի տրվել է հիմնադրամի կարգավիճակ է տրվել՝ հաշվի առնելով ակադեմիական ազատությունների, ինքնուրույնության ավելացման և այլ հանգամանքներ: Արմեն Աշոտյանը 5 օր ժամանակ խնդրեց՝ շահագրգիռ մարմինների հետ տեքստը վերջնականացնելու համար: «Բայց ի՞նչ եք անելու 5 օր»,- արձագանքեց Հովիկ Աբրահամյանը:« Խնդիրները հիմնականում կապված են շենք-շինությունների գույքագրման հետ, ճշգրտումների կարիք կա»,-,ասաց Արմեն Աշոտյանը: Տրվեց 5 օր ժամանակ:
