Ռոնալդուն լավագույնն է.Զիդան
«Շատ ֆուտբոլիստներ կգան «Ռեալ», բայց ոչ ոք չի կարող հասնել Ռոնալդուի նվաճումներին: Չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ նա լավագույն խաղացողն է «Ռեալի» պատմության մեջ: Հրաշալի է, որ նա չորրորդ անգամ ստացավ «Ոսկե գնդակը»: Կարծում եմ՝ նա կարող է դեռ մի քանի անգամ էլ արժանանալ այդ մրցանակին»,- AS-ի փոխանցմամբ Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարծիք է հայտնել, որ Արքայական ակումբի պատմության մեջ լավագույն խաղացողը պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն է:
