Արտակարգ իրավիճակ Երևան-Գյումրի ճանապարհի Մաստարա գյուղի հատվածում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մի քանի օր է՝ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը հանրությանը տեղեկացնում էր Հայաստանին մոտեցող ցիկլոնի մասին, իսկ Տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն ու ճանապարհային ոստիկանությունը հորդորում էին վարորդներին, որպեսզի ավտոմեքենաները վարելիս պարտադիր անվադողերը ձմեռային լինեն, սակայն միշտ լինում է այն, ինչ լինում է: Որոշ վայ վարորդների ու որոշ ճանշինականների մեղքով այսօր գրեթե արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Մաստարայի տարածքում: Որոշ վարորդների մաշած անվադողերի, ինչպես նաև տեղի ճանշինի աշխատակիցների վատ աշխատանքի պատճատով նշված հատվածում 3 տասնյակից ավելի ավտոմեքենաներ «ձմեռային զագար» էին ընդունում, մինչդեռ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ չգիտեին՝ ինչպես օգնության ձեռք մեկնեին ճանապարհի այդ հատվածում ժամեր շարունակ հայտնված քաղաքացիներին:
Լուսանկարները՝ Տիգրան Մազմանյանի

