Իրենց տեղում հաստատվելու գինը

Երբ բոլորովին վերջերս պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանը Հանրապետական կուսակցության անդամակցության իր հայտը հիմնավորեց նոր Սահմանադրությունով՝ իբրեւ դրանից բխող պահանջ հրամցրեց, գտնվեցին մարդիկ, որոնք հավատացին նորանշանակ նախարարին։ Բայց շատ չի անցել ու Վիգեն Սարգսյանն ինքը ապացուցեց, որ միայն թուղթ ու թանաքով ՀՀԿ-ական չէ, այլ հոգով, սրտով ու էությամբ։ ԱԺ արտահերթ նիստին Վիգեն Սարգսյանը որքան էլ անհավատալի է, բայց անցանկալի հարցերին ի պատասխան հանդես էր գալիս որպես մոլի ՀՀԿ-ական ու խոսակցությունը տեղափոխում քաղաքական դաշտ։ «Թեև ամնիստիայի թեման շատ շահավետ է ձայներ գրավելու համար, բայց դրա իրականացման գործընթացը մի շարք նրբությունների հետ է կապված եւ դրա մասին նախապես հայտարարումը իրականում ոչ լեգիտիմ պրակտիկա կլիներ, որովհետեւ կան բազմաթիվ խնդիրներ»,- այսպես պատասխանեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի այն հարցադրմանը, թե հարյուրավոր մարդիկ տարեվերջին սպասում են համաներում իրականացնելու հարցի վերջնական պատասխանին։ Ա. Մանուկյանը նաև հետաքրքրված էր զինծառայությունից խուսափած և արտերկրում գտնվող 27 տարեկան հարյուրավոր երիտասարդների ճակատագրով։ Արամ Մանուկյանն առաջարկել է, որ Ամանորին ընդառաջ հնարավորություն տալ նրանց վերադառնալ Հայաստան իրենց ընտանիքների հետ նշել Նոր տարին։ Մանուկյանը շեշտել է, որ նրանք պոտենցիալ զինվորներ ու ծնողներ են։ Պաշտպանության նախարարը պատգամավորի մտահոգություններին արձագանքեց, թե ծառայությունից խուսափելու նպատակով երկար տարիներ արտերկրում գտնվող մարդկանց կյանքում «մի տարի այս կողմ, մի տարի այն կողմ» բան չի փոխելու։«Ինձ պոպուլիզմի մեջ չմեղադրեք»,- իր ելույթում ասաց Արամ Մանուկյանը՝ կրկին անդրադառնալով նախարարի խոսքին և ընդգծեց, որ հերոսին հարգելը պարտադրանքով ու օրենքով չէ: «Պետություն ջան, դու արա քո արածը, իսկ քաղաքացին իր կամավորության արդյունքում կանի իր գործը: Մարդուն հերոսացնել, հերոսին պարտադրանքով հարգել տալը, սխալ է, սա է կոնցեպտուալ սխալը»,-ասաց Ա. Մանուկյանը: Արամ Մանուկյանը այն բացառիկ պատգամավորներից է, որոնք այսպես ասած՝ աշխատած ելույթներ են ունենում, իրենց խոսքի հետ հաշվի նստում ու ցանկացած հարցի, նախագծի վերաբերյալ ելույթ ունենալուց առաջ հանգամանալից պատրաստվում դրան, ինչպես Սեյրան Սարոյանը կասեր, այն քիչ «կուլտուրական» մարդկանցից մեկը, ուստի առնվազն տարակուսելի է Վիգեն Սարգսյանի նմանօրինակ արձագանքը։ Նկատենք, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի մասին դժվար է հիշել մի դեպք, որ նա որեւէ հարցի քննարկում տեղափոխած լիներ քաղաքական դաշտ։ Խնդիրն ամենեւին էլ այն չէ, որ Օհանյանը մինչեւ վերջ մնաց անկուսակցական, չհամալրեց ՀՀԿ-ի շարքերը, ով չգիտե՞ր, որ նա ամբողջությամբ իշխանության «գծի մեջ» էր, էլ չասենք վարչապետական հավակնությունների մասին։ Չէ՞ որ բանակը ապակուսակցական, կամ գոնե վերկուսակցական համակարգ է ու բանակի հրամանատարը առնվազն պետք է ի պաշտոնե չեզոքություն պահպանի։ Խորհրդարանում ՀՀԿ-ի «հարձակվողների» պակաս չի զգացվում, այլ հարց է, որ Վիգեն Սարգսյանին չեն գոհացնում կուսակցական հրձիգները։ Ուշագրավ է, որ նախընտրական իրավիճակը զգալի էր ոչ միայն իշխանություն-ընդդիմություն հարաբերություններում, այլ հենց ընդդիմության ներսում։ Նույն քննարկման ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ելույթն ուղղակի ափերից հանեց Զարուհի Փոստանջյանին։ Փաշինյանը ասում էր, որ անհերքելի փաստ է, որ իշխանությունը կոռումպացված ու թալանչի է, սակայն համակարծիք չէ, որ այս փաստարկով կարելի է օրենքին դեմ քվեարկել: Փաշինյանը շեշտեց՝ օրենքի չընդունման դեպքում էլ իշխանությունը շարունակելու է մնալ կոռումպացված ու թալանչի: «Այսինքն՝ զոհված զինծառայողի՝ ուսման վարձը մուծել չկարողացող երեխային մենք ասում ենք՝ բալիկ ջան, քանի որ իշխանությունը թալանչի է, քո հայրն էլ մեր չափ խելք չի ունեցել, գնացել է, հայրենիքի համար զոհվել, ուրեմն՝ գնա օլիգարխների գովազդային կլիպներում մանիկնություն արա, կամ էլ օրերդ անցկացրու գերատեսչությունների դռների տակ, մինչև մենք կանենք իշխանափոխություն, ինչպես անում ենք արդեն 20 տարի գարուն, աշուն ձմեռ և այլն»,- շեշտեց պատգամավորը: Փաշինյանի՝ օրենքի դրական կողմերը մատնանշելը դուր չեկավ «Ժառանգության» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին: Նա կանգնած սկսեց գոռալով արձագանքել և շեշտեց, թե Փաշինյանը սուտ է խոսում: «Սուտ ես ասում, դու շատ լավ գիտես՝ ուր են գնալու այդ գումարները, էդ իշխանություններին ենք տալիս, ոչ թե զինվորներին»,- գոռալով ասում էր Փոստանջյանը: Պատգամավորնեից մեկը տեղից գոռում էր՝ «ձենդ կտրի հլը»: Փաշինյանն էլ արդարացավ և խնդրեց թույլ տալ բացատրել, թե ինչու նման մոտեցում ունի: «Ինչո՞ւ եմ դա ասում, կոպիտ փաստեր եմ ասում՝ մարդը զոհվե՞լ է, զոհվել է, հաշմանդամ դարձե՞լ է, դարձել է: Չկա մի ուժ, որ ստիպի ինձ հակառակն անել՝ ես կողմ եմ այս նախագծին, քանի որ մեր բանակը բարեգործության, կարեկցանքի օբյեկտ չէ»,- ընդգծեց Փաշինյանը: Այս խոսակցությանը միացավ նաև ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, և սատարեց Փաշինյանին. «Ապրես, պարոն Փաշինյան»: Անի Սահակյան

դիտվել է 62 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն Օմանի ծոցում կրակ է բացել իրանական տանկերի վրա Բաքուն դատապարտել է Ֆրանսիայի «անընդունելի» և «սադրիչ» հայտարարությունները Դուք բոլորդ Վահագն Ալեքսանյան եք դարձել, այ էդ կարգի իջել եք․ Քրիստինե Վարդանյան (video) Անբավարար առաջադիմությունը՝ տարկետման ավարտ. կառավարությունը որոշում կկայացնի. «Ժողովուրդ» Դուք ով եք․ Գեղամ Մանուկյանի եղբայրը Բաքվում խոշտանգվում է, դուք Ալիևին շնորհակալություն եք հայտնում (video) Փաշինյանն ասել է՝ դրա ժամանակը չէ. «Հրապարակ» Նիկոլը գլուխը պատին է տվել, վախեցնում է ժողովրդին․ Հարցում (video) Առաջիկա օրերին անձրև, ամպրոպ, կարկուտ է սպասվում «Բոլոր կողմերը պետք է անհապաղ վերացնեն Հորմուզի նեղուցի շրջափակումը»․ Մակրոնն ու Փեզեշքիանը խոսել են Ալեն Սիմոնյանը չի հասկանում, ինքը չունի կրթություն․ Բագրատյան (video) Խաղաղության բլեֆը. Ալիևն անհամբեր սպասում Նիկոլի վերընտրությանը (video) Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին ու հացահատիկ Նիկոլը և իր տերերը լրջագույն միջոցառումը՝ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը, վերածեցին Եվրատեսիլի․ Աշոտյան Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ» Իշխանյանի խոսքի հիմքում ՀՀ-ին ռազմական հանցագործի պիտակ փակցնելու ադրբեջանական հետևողականությունն է 53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am