Մոսկվան չի մոռանա ահաբեկչությանը ցուցաբերած Թուրքիայի աջակցությունը. ԱԳՆ
RIA Novosti-ն հայտնում է,որ իտալական «Լիմես» ամսագրին տված հարցազրույցում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է ,որ Մոսկվան չի մոռանա, որ Թուրքիան «աջակցում է ահաբեկչությանը», սակայն բարեկամ կմնա թուրք ժողովրդին: «Մենք չենք մոռանա ահաբեկչությանը ցուցաբերած այդ աջակցությունը, միևնույն ժամանակ, մենք հավասարության նշան չենք դնում այսօրվա իշխանությունների, որը անմիջական պատասխանատվություն է կրում Սիրիայում մեր զինծառայողների մահվան համար, ու թուրք ժողովրդի շրջանում մեր վաղեմի ու հուսալի ընկերների միջև»,- հայտարարել է Լավրովը:
