«Ունենք վստահության քվե». Պաշտպանության նախարար
Այսօր Ազգային ժողովում քննարկվեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքի նախագիծը երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։Նախագծի հիմնական զեկուցողն է Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Քվեարկության արդյունքները շատ խոսուն էին, հստակ էին՝ հաշվի առնելով խմբակցություններից մեկի բացակայությունը կուսակցական միջոցառմանը մասնակցելու պատճառով: Առաջին ընթերցման նկատմամբ ունենք կողմ քվեարկողների, սատարողների աճ: Մասակցել են բոլոր խմբակցությունները, և մեծ մասը միաձայն կողմ է քվեարկել: Դա ներշնչում է, որ կա վստահության քվե, որով օրենքը կյանքի կկոչվի»,- ասաց Վիգեն Սարգսյանը: Նախարարը նշեց, որ նախագծում միայն խմբագրական փոփոխություններ են կատարվել։
