«Հանրապետականի սիրտը մեծ ա». Սեյրան Սարոյան
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը նորմալ է վերաբերվում ՀՀԿ-ՀՅԴ հնարավոր համագործակցությանը.«Կոալիցան «լավ բան է, միացում է, ուժեղանալ է»»: Հարցին՝ ՀՅԴ-ն կուժեղացնի՞ ՀՀԿ-ին, թուլացա՞ծ էր ՀՀԿ-ն, Ս. Սարոյանն այսպես արձագանքեց. «Տո, խի ա թուլացած, ինչքան իրար հետ նորմալ լինեն, հավաքված լինենք, այնքան ուժեղ կլինենք, անպայման պետք է քանդվե՞նք»: Հարցին լ, թե մյուս քաղաքական ուժերի հետ է՞լ եք ձեր համագործակցությունը պատկերացնում, Ս. Սարոյանը պատասխանեց. «Իհարկե՝ այո, շատ հնարավոր է, Հանրապետականը բոլորին էլ կարա ընդունի, Հանրապեականի սիրտը մեծ ա»:
