Հենրիխ Մխիթարյանին կփոխարինի աշխարհի չեմպիոնը
«Մանչեսթեր Յունայթեդը» Լոնդոնում կհանդիպի «Քրիստալ Փելասի» հետ՝ Անգլիայի առաջնության 16-րդ տուրի շրջանակում: Սակայն Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել, այդ իսկ պատճառով ընդգրկված չէ խաղացողների ցուցակում: «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Հենրիխ Մխիթարյանի փոխարեն թիմում ընդգրկել է աշխարհի չեմպիոն, գերմանացի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերին, որն այս մրցաշրջանում առայժմ մեկ անգամ է հայտավորված եղել Անգլիայի առաջնության խաղում:
