«Կյանքը Լեռնային Ղարաբաղում եռում է». Գառնիկ Իսագուլյան
ԼՂՀ ներկայացուցչական խորհրդի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում խոսեց Բարգավաճ Հայաստան կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի քաղաքական դաշտ վերադառնալու, ինչպես նաև ձևավորվող քաղաքական դաշինքների մասին: Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադարձին, փաստեց, որ յուրաքանչյուր մարդու որոշելիքն է իր հետագա քայլերը, եթե որոշել է վերառնալ քաղաքական դաշտ, ապա ինքը ողջունում է: Անդրադառնալով ԼՂՀ խնդիրներին և ապրելակերպին նշեց. «Կյանքը Լեռնային Ղարաբաղում եռում է, և այն թերությունները, որոնք բացահայտվել էին քառօրյա պատերազմի ժամանակ, ի չիք են արվում»: Խոսելով արդեն ձևավորվող քաղաքական դաշինքների մասին՝ խորհրդականը նշեց, որ դրական է համարում նման դաշինքների առկայությունը քաղաքական դաշտում. «Ցանկալի են նման միավորումները, որոնք կարող են ընտրություններին պայքար մղել»: Վերջում խորհրդականը հավելեց՝ մեզանից է կախված մեր երկրի տնտեսական և քաղաքական զարգացումը, որի համար մենք պարտավոր ենք զգույշ լինել մեր արտահայտություններում, որպեսզի չվնասենք բանակն ու պետականությունը: Մարիամ Հակոբյան
