«Պաշտոնյաները չեն կարող կանխիկ ավելի քան 2 մլն դրամի եկամուտ ունենալ». Արփինե Հովհաննիսյան
«Քաղծառայության մասին» օրենքում փոփոխության նախագծում, ինչպես ներկայացրեց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, նշված է, որ Հայաստանում պաշտոնյաները չեն կարող կանխիկ ավելի քան 2 մլն դրամի եկամուտ ունենալ։ «Դա վերաբերում է նաեւ պարտքերին, տոկոսներին, դիվիդենտներին, դրամական նվերներին եւ ունեցվածքի վարձակալությունից եւ վաճառքից ստացած եկամուտներին»,- հայտարարեց նա։ Այնուհետև Արփինե Հովհաննիսյանը մանրամասնեց, որ հաջորդ հարցը ապօրինի հարստացման հանցակազմի սուբյեկտն է: Նախարարի խոսքով՝ այս լրացումներով կառավարությունն ապօրինի հանցակազմի սուբյեկտ համարել է պաշտոնատար անձին կամ այն անձին, ով ՀՀ օրենսդրության համաձայն հայտարարագիր է ներկայացնում: «Նրանք այս պահին պաշտոնատար անձինք են և նրանց փոխկապակցված անձինք, որոնց շրջանակի ընդլայնման վերաբերյալ ևս մենք օրենսդրական նախաձեռնություն ունենք»,- հավելեց նա: Հաջորդ հարցը ապօրինի հարստացման հանցակազմի սանկցիան է: Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ սահմանվելու է ազատազրկում և որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեություն իրականացնելու իրավունքից զրկում:
