«Արցախի դրամատիկական թատրոնը փտում է». Վարդան Մկրտչյան

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը ահազանգեց, որ Արցախի դրամատիկական թատրոնի շենքը փտում է: «Արցախի դրամատիկական թատրոնն այսօր բարդ խնդրի առաջ է կանգնած: Այդ գեղեցկագույն կառույցի տեղանքը սխալ է ընտրված եղել, դրա համար դրա տակով ջուր է հոսում, ու այն փտում, քանդվում է: Սարսափելի իրավիճակ է: Արթուր Մեսչյանը մի շատ լավ նախագիծ է արել՝ այդ շենքը վերականգնելու ու նոր հատվածներ ավելացնելու, բայց այդ նախագիծն իրականացնելու համար մոտ 7 մլն դոլար է պետք, իրենք, բնականաբար, չունեն դա: Ես այնտեղ էլ ասացի, որ, եթե այսօր զենք է պետք առնել, ուրեմն այդ գումարը թող գնա զենքի վրա»,- ասաց նա: Այնուհետև նշեց, որ Արցախը մշակույթի պակաս չունի. «Բակո Սահակյանի հետ զրույցում իմացանք, որ Արցախի բնակչությունը, թեկուզ փոքր թվով, բայց աճել է: Բայց արցախցին այսօր չի կարողանում իր մշակույթը, իր ստեղծածը տարածել: Արցախի մշակույթի պալատը տարվա մեջ առնվազն 300 միջոցառում է անցկացնում: Պետք է մտածել՝ այնպիսի մեխանիզմներ ստեղծել, որ տեղի արվեստագետները զարգանան: Եթե Եվրոպայում հայտարարում են, որ արցախցիներն ինչ-որ միջոցառման են մասնակցելու, Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ խոչընդոտի դա: Ճնշում են գործադրում տվյալ կազմակերպությունների վրա»: Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը տեղեկացրեց, որ Ղարաբաղ այցի ժամանակ ԼՂՀ նախագահին հարց չի հղել, միայն պատասխանել է Շուշան Պետրոսյանի կշտամբանքին բուհերի երիտասարդների ակտիվության և Արցախ այցերի հետ կապված: Ռեկտորն ասաց. «Երևի նա ինչ-որ բաներից տեղյակ չէ»:  

դիտվել է 100 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am