Հնդկաստանը Զիկա վիրուսի դեմ պատվաստանյութ է ստեղծել
The Times Of India-ն հաղորդում է ,որ հնդկական Bharat Biotech International Limited ընկերությունը հայտնել է, որ Զիկա վիրուսի դեմ 2 տեսակի պատվաստանյութ է ստեղծել:Արտոնագրված պատվաստանյութը դեռ պետք է փորձարկել կենդանիների վրա, սակայն չի բացառվում, որ այն կարող է դառնալ վիրուսի դեմ պայքարի մեծ խթան,-ասել է ընկերության ներկայացուցիչը; Ընկերությունը նաև դիմել է երկրի կառավարությանը, որպեսզի շարունակի աշխատանքները դեղորայքի մշակման վրա՝ նշելով, որ լավագույն դեպքում կարող է 4 ամսվա ընթացքում մինչև 1 մլն չափաբաժին տրամադրել:
