Հալեպի արևելքում զինված կազմավորումների պարագլուխները խախտել են քաղաքից իրենց դուրս բերելու վերաբերյալ սիրիական իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածությունը և առավոտյան վերսկսել են մարտական գործողությունները:
ТАСС-ի հաղորդմամբ՝ օգտվելով զինադադարից՝ լուսաբացին զինյալները վերախմբավորվել են և վերսկսել մարտական գործողությունները՝ փորձելով սիրիական զորքերի դիրքերը ճեղքել հյուսիսարեւմտյան ուղղությամբ:
Ասադի զինվորները հետ են մղել հարձակումն ու շարունակել ազատել արևելյան Հալեպի թաղամասերը ապստամբներից։ Վերջին օրերին զինյալների վերահսկողության տակ գտնվող շրջանները լքել է 6 հազար խաղաղ բնակիչ։
«Հալեպի արևելյան շրջաններում զինված կազմավորումների պարագլուխների հետ սիրիական իշխանությունների ներկայացուցիչների պայմանավորվածություններին համապատասխան, հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի կողմից նախապատրաստվել էր քաղաքից զինյալների դուրսբերումը Իդլիբի ուղղությամբ: Պլանավորվում էր զինյալներին ավտոբուսներով Սալահ Էդ Դին թաղամասի միջանցքով դուրս բերել տեղական ժամանակով ժամը մոտավորապես 06:00-ին: Ավելի վաղ պայմանավորված վայր տրանսպորտի ժամանումից հետո զինյալներն սկսել են գնդակոծել ավտոշարասյունը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից