Քրտինքի էքսպերտիզա անե՞նք. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ապօրինի հարստացման քրեականացման հարցի քննարկմանը ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը կարծիք հայտնեց, որ նախագիծը լավն է, բայց չի գործելու: Օրինակ Իտալիայում  ապօրինի հարստացման քրեականացման օրենքը Իտալիայում կիրառեց  միայն այն ժամանակ, երբ Բեռլուսկոնին քաղաքականապես ոչ մեկին արդեն պետք չէր: Պատգամավորի հարցը վերաբերում էր փոխառություններին: «Մեր պաշտոնյաների գերակշիռ մասը տոկոսով փող տվողներ են, այսինքն իրենց անօրինական եկամուտը փորձում են լեգիտիմացնել: Պաշտոնյան պետք է ընտրի՝ ինքը պաշտոնյա է, թե լոմբարդի աշխատող, վաշխառու, չենջի աշխատող: Նա իրավունք չպետք է ունենա տոկոսով փող տալ: Ում հարցնում ես՝ ասում են իմ աշխատանքը հալալ քրտինքով է: Էսքան հալալ քրտինք էս երկրում որտեղի՞ց:Բոլորը միլիոնատեր են դառել հալալ քրտինքով»,- հեգնեց Նաիրա Զոհրաբյանը: Նախարար Արփինե Հովհաննիսյանը չհամաձայնեց պատգամավորի հնչեցրած տեսակետների հետ, թեև մտահոգությունները կիսում էր: Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ այս օրենքը կգործի միայն այն դեպքում, երբ քաղաքական կամք կլինի, ոչ թե շոու ապահովելու համար դալանում բռնեն կոռուպցիոն դատավորին, այն դեպքում, որ ամենամեծ կոռուպցիոներները ոչ թե դալաններում են, այլ իրենց աշխատասենյակներում են նստած: «Լոս-Անջելեսում բոլորն անգիր գիտեն, թե որ դղյակն ու ապարանքը որ հայաստանյան պաշտոնյայի է պատկանում, թե որ շոկոլադի գործարանը որ պաշտոնյայի կողմից է գնվել, պարզապես դրա մասին հիշում ենք այն ժամանակ, երբ այդ պաշտոնյան արդեն իր պաշտոնից ազատվել է: Կողմ ենք քվեարկելու այդ օրենքին, պարզապես մտածել, որ բոլոր խնդիրները կլուծվեն այս օրենքի ընդունումից հետո, դա այդպես չէ, օրենքն ընդամենը մի քիչ կարող է դիսկոմֆորտ պատճառել այդ ապօրինի հարստացածներին:Երբ իմանում ես թե ինչպես են հանգստանում ՊԵԿ միջին օղակի ներկայացուցիչները, արաբական շեյխերը գլուխները պատին են տվել այդ պաշտոնյաների համեմատ: Բոլորն ասում են թե իրենց հարստությունը հալալ քրտինքով են աշխատել: Հիմա ինչ անենք, այս օրենքի մեջ հալալ քրտինքի էքսպերտիզայի գործիք ավելացնե՞նք»- ասաց պատգամավորը:

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am