Առաջարկ.«ողջամիտ» բառը հանել քրեական իրավունքից
ԱԺ արտահերթ նիստում ,որտեղ քննարկվում է ապօրինի հարստացման քրեականացման հարցը: ՀԱԿ խմակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը իր ելույթում նշեց, որ սխալ է այն տպավորությունը, որ եթե այս նախագիծը մտավ գործողության մեջ, ապա որևէ պաշտոնյա էլ կաշառք չի վերցնելու, բյուջեն չեն թալանելու, բայց դա այդպես չէ: Նշենք,որ Հիմնական զեկուցողն էր արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: «Պետք չէ մեծ հույսեր կապել այս նախագծի հետ, սա ընդամենը քրեական օրենսգրքում պաշտոնատար անձանց հանցագործությունների վերաբերյալ դրույթներից մեկն է: Լավ հասկանում ենք, որ մեզ մոտ բոլորը դատարանի առաջ , օրենքի հավասար չեն:Առհասարակ հանել քրեական իրավունքից ողջամիտ բառը, քանի որ ակնհայտ է, թե դա ինչ հետևանքների է հանգեցնում: Ապօրինի հարստացումը կամ հիմնավորված է, կամ՝ ոչ: Հիմնավորված լինելն էլ չի կարող ողջամիտ չլինել»,- ասաց Ջհանգիրյանը:
