«Պաշտոնյա է, թե լոմբարդի վաշխառու». Նաիրա Զոհրաբյան
Ազգային ժողովում քննարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը, որը վերաբերում է պաշտոնատար անձանց կողմից ապօրինի հարստացման համար քրեական պատասխանատվություն սահմանելուն։ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նախ մի դիտարկում արեց՝ նախագիծը լավն է, սակայն չի գործի: Այնուհետև փաստեց, որ մեր պաշտոնյաների գերակշիռ մասը տոկոսով փող տվող են: «Մեր պաշտոնյաների գերակշիռ մասը տոկոսով փող տվող են, նրանք իրենց եկամուտը ուզում են լեգիտիմացնել տոկոսով փող տալով, չեք կարծում որ պաշտոնյան չպետք է իրավունք ունենա տոկոսով փող տալու, պետք է ընտրի ինքը պաշտոնյա է, թե լոմբարդի վաշխառու»,- ասաց նա: «Տիկին Զոհրաբյան հավաստիացնում եմ Ձեզ, երբ որ մենք սահմանափակում ենք կանխիկը պաշտոնատար անձանց համար, դրանով ապօրինի հարստացման շղթան չենք կարողանալու կանխել»,- ասաց Արփինե Հոհաննիսյանը:
