Ինչո՞ւ մեր երկրում վարկերի տոկոսադրույքները չեն նվազում

«Առավոտ» թերթը գրում է. «Փոքր ու միջին բիզնեսի համար վարկերի տոկոսադրույքները շարունակում են բարձր մնալ, ՓՄՁ-ն չի կարողանում շնչել, մինչդեռ տնտեսության շարժիչ ուժն է նաև ՓՄՁ բիզնեսը։ Ինչո՞ւ մեր երկրում տոկոսադրույքները չեն նվազում՝ «Առավոտի» հարցին «ՓՄՁ համագործակցություն ասոցիացիայի» պատասխանատու Սամսոն Գրիգորյանը պատասխանում է, որ ոչ թե տեղային ու ժամանակավոր լուծումներ են պետք ՓՄՁ բիզնեսի համար, այլ հիմնավոր։ Նրա համոզմամբ՝պետք Է փոքր ու միջին բիզնեսը մտնի արտադրության դաշտ. «Այսօր փոքր ու միջին բիզնեսի շատ մեծ տոկոս զբաղվում է առևտրով, միայն վարկ տալով հարցին լուծում չի տրվում, պետք Է ՓՄՁ֊ի համար առաջին հերթին ստեղծվի հավասարության դաշտ, որպեսզի փոքր ու միջին բիզնեսը մրցակցությանը դիմանա։ Գրեթե ամեն օր առնչվելով բիզնեսի ներկայացուցիչների հետ՝ պարոն Գրիգորյանը կարծում է, որ մեր երկրում վարկավորման տոկոսադրույքները, մասնավորապես ՝ ՓՄՁ-ի համար, չափազանց բարձր են, և որքան էլ կառավարությունը քայլեր է ձեռնարկում դրանք նվազեցնելու, բիզնեսին աջակցելու, այդուհանդերձ՝ նման բարձր տոկոսներով բիզնեսը չի կարող աճ ունենալ։ «6-7 ամիս առաջվա պայմաններով՝ լավագույն դեպքում 16 տոկոս դոլարային վարկերն Էին և 22 տոկոս ՝ դրամային վարկերը, հիմա նոր-նոր Կենտրոնական բանկը վերավարկավորման տոկոսադրույքը իջեցրել Է, և հնարավոր է՝ վարկերը մինչև 10 տոկոս իջնեն։ Բայց դա էլ է բարձր փոքր ու միջին բիզնեսի համար։ Նկատելի քայլեր է պետք ձեռնարկել ոչ թե ժամանակավոր լուծումներ, տեղային հարցեր, ընդհանուր պետք է լուծում գտնվի։ Սամսոն Գրիգորյանի խոսքով՝ վարկերն, իհարկե, մեծ դեր են խաղում, բայց երբ ՓՄՁ դաշտում մրցակցություն չկա, բիզնեսը չի կարող այդ բարձր տոկոսադրույքներով վարկերի տակից դուրս գալ»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am