1000 դրամ գանձելու նախագիծն ընդունվեց
Կառավարութան նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստը մեկնարկեց քվեարկությամբ: 98 կողմ, 2 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ 2-րդ ընթերցմամբ հաստատվեց «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի նախագիծը: Քվեարկությունից առաջ վարման կարգով խոսեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը և հայտարարեց, որ դեմ է նախագծին, սակայն չի մասնակցի քվեարկությանը: Քվեարկությունից հետո ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ասաց, որ իրենց խմբակցության պատգամավորները շփոթված են կողմ քվեարկել, իրենք դեմ պիտի քվեարկեին: Հիշեցնենք, որ «Զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին հատուցում տալու» օրենսդրական փաթեթով առաջարկվում է ստեղծել հիմնադրամ, որի համար քաղաքացիներից ամեն ամիս 1000-ական դրամ պետք է գանձել և ուղղել բանակին:
