Երաժիշտ Վահան Արծրունուն հրավիրել են ԱԱԾ և «զրուցել». նա անհանգստացած է

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երաժիշտ Վահան Արծրունին նախօրեին ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն է հրավիրվել, որտեղ ոմն Գրիգոր նրան հարցեր է տվել Հիմնադիր խորհրդարանի անդամների հետ կապերի, Խորենացի փողոցում ամռանն անցկացվող բողոքի ակցիաներին մասնակցության, ապրելու միջոցների, ընտանիքի մասին: Արծրունին չի կարողացել պարզել, թե ինչ գործի շրջանակներում է հրավիրվել ԱԱԾ. նրան ասել են, որ «ուղղակի զրույց է»: Այս «ուղղակի զրույցից» հետո երգչի ֆեյսբուքյան էջն ընկերների համար արգելափակվել է: Այդ մասին նա հայտնեց մեզ հետ զրույցում. «Առաջին հարցը, որ տվել եմ ԱԱԾ-ում, եղել է հետևյալը. մեր հանդիպումն արդյոք Սահմանադրության խախտո՞ւմ չէ: Պատասխանը եղել է հետևյալը. սա ընդամենն ընկալեք որպես զրույցի հրավեր: Ես դա կարող եմ զրույցի հրավեր ընդունել լրագրողից, և ինձ պարզ կլինի այդ զրույցի բնույթը, բայց երբ ինձ հրավիրում են զրույցի և դա տեղի է ունենում ԱԱԾ-ում, սա սկսում է ինձ լուրջ անհանգստացնել»,-ասաց երաժիշտը: Վահան Արծրունին մեզ հայտնեց, որ ամռանը Խորենացի փողոցում չի եղել: «Ընդամենը Սեֆիլյանի ծննդյան օրվան նվիրված համերգ կար հրավիրված Թատերական հրապարակում, որին ես իմ մասնակցությունը բերել եմ: Բայց ես նույնկերպ իմ մասնակցությունը բերել եմ Աշոտ Նավասարդյանի հիշատակի համերգին, Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրվա առթիվ կազմակերպված համերգին և մեծ քանակությամբ այլ համերգների, որոնք առնչություն ունեն մեր կյանքի հետ: Դա ևս թույլ չեմ տա քաղաքականացնել: Համերգը՝ համերգ, քաղաքական հարթակը՝ քաղաքական հարթակ, քաղաքացիական իրավունքները՝ քաղաքացիական իրավունքներ»,-ասաց երաժիշտը: Նշենք, որ որ ԱԱԾ-ում Խորենացի փողոցում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ որևէ գործ չի քննվում, հետևաբար այդ իմաստով անհասկանալի է Վահան Արծրունու մասնակցության վերաբերյալ հետաքրքրասիրությունը: Մենք փորձեցինք այդ կառույցից պարզել, թե ինչ գործով է զրույցի հրավիրվել Արծրունին: Պատասխան դեռևս չունենք: Վահան Արծրունին երեկ երեկոյան դիմել է ՄԻՊ»:

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am