Ինչպես է Բաքուն վերբովկա անում ՀՀ քաղաքացիներին

Հայկական Ժամանակը գրում է.Հայաստանում կատարյալ խառնաշփոթ է: Ինչ-որ մարդիկ գնացել են Բաքու: Ինչ-որ մարդիկ պատրաստվում են գնալ Բաքու: Ինչ-որ մարդկանց մասին ասվում է, թե գնում են, բայց պարզվում է, որ դա այնքան էլ այդպես չէ: Ինչ-որ մարդիկ դա­տապարտում են պոտենցիալ գնացողների հետ շփվողներին: Ինչ-որ մարդիկ դատապարտում են այդ լուրերը շրջանառող հայկական լրատվամիջոցներին: Բայց ոչ ոք չի հասկանում, թե ինչ է կատարվում: Հիշեցնենք, ամեն ինչ սկսվեց անցյալ տարի, երբ Ադրբեջանի մայրաքաղաքում տեղի ունեցավ ասուլիս, որին մասնակ­ցում էր հայ ընտանիք հայրը, մայրը եւ փոքր երեխան: Ասուլի­սի ժամանակ հայրն ասում էր, թե ինքը Հայաստանում իշխա­նությունների կողմից հետապնդումների է ենթարկվել, ուստի տեղափոխվել է Ադրբեջան կյանքն ու գործունեությունն այդ երկրռւմ շարունակելու: Այն ժամանակ լրատվամիջոցները բազմաթիվ հարցեր ուղղեցին ՀՀ ԱԱԾ-ին, այդ թվում` ինչու չի կանխվել նման անձնավորության տեղաշարժը դեպի Ադրբե­ջան, հատկապես որ նրա անվան հետ կապված քրեական գործեր կային, ստորագրություն երկրից չհեռանալու մասին: Ըստ պաշտոնական պատասխանի, նա որեւէ օրենքով որեւէ խոչընդոտ չուներ հատելու հայ-վրացական սահմանը, իսկ Վրաստանից էլ տեղափոխվելու ուր որ ուզում է: ԱԱԾ ոչ պաշտոնական մեկնաբանությունը հետեւյալն էր. պատկե­րացնո՞ւմ եք ինչ աղմուկ կբարձրանար, եթե նրան սահմանին ձերբակալեին, թույլ չտային իրականացնել մտադրությունը: Պատկերացնո՞ւմ եք, ինչպես նա կհերոսացվեր եւ ինչ փութաջանությամբ քաղաքացիական ակտիվիստները կհիշեին 37 թիվը, ռեպրեսիաները: Գուցեեւ այս բացատրության մեջ տրամաբանություն կա, թեեւ, կարծում ենք, տվյալ իրավիճակի լուծումները կարող էին բազմազան լինել: Հետագա իրադարձություններն արդեն ցույց տվեցին, որ ԱԱԾ մոտեցումը, թե ավելի լավ էր սուսուփուս գնար, քան մնար եւ հերոսանար, խիստ մակերեսային էր եւ չկշռադատված: ԱԱԾ-ում լավ չեն պատկերացրել, թե ինչ հե­տեւանքներ կարող է ունենալ այդ անձնավորության ինքնահանձնումն Ադրբեջանին: Անցյալ ամիս Հայաստանից եւս մի անձնավորություն (այս անգամ` իգական սեռի), գնաց Բաքու եւ նույն հիմնավորումնե­րը ներկայացրեց ՀՀ իշխանությունների կողմից հետապնդ­ված լինելու մասին: Վերջին օրերին էլ տարբեր երկրներում գտնվող ՀՀ երկու քաղաքացի էին պատրաստվում լրացնել այս ցանկը: Երկուսն էլ ժամանակին Հայաստանում իշխանու­թյունների հետ խնդիրներ են ունեցել, մեկը ընդդիմադիր է եղել, մյուսը ՀՀ ԶՈԻ սպա: Ենթադրվում է, եվրոպական երկրներից քաղաքական ապաստան են ստացել քաղաքական հայացքների համար ՀՀ իշխանությունների կողմից հե­տապնդվելու հիմքով: Այս երկուսի ասուլիսներն Ադրբեջանի մայրաքաղաքում հաջողությամբ կանխվեցին: Նրանցից մեկը վերադարձավ Հայաստան եւ «Առաջին լրատվականի» տեսախցիկի, առաջ ասաց, որ թյուրըմբռնում է տեղի ունեցել, ինքը չէր պատրաստ­վում մեկնել Բաքու: Երկրորդը ֆեյսբուքում տեսաուղերձ հրա­պարակեց, որտեղ կրկին ասում էր, որ թյուրիմացություն է եղել, իրեն ներկայացրել են, թե պետք է միանա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ինչ-որ խաղաղության հարթակի: Այնինչ պարզվել է, որ պետք է ստորագրի մի տեքստի տակ, որտեղ նշված է, թե Հայաստանը պետք է հողեր վերադարձնի Ադրբեջանին: Իսկ ինքը դրան դեմ է: Իրավիճակի լրջությունը պատկերացնելու համար, պետք է ընդամենը հիշել, թե 2008 թվականի մարտի 1-ից հետո քանի հարյուր կամ միգուցե քանի հազար մարդ է իշխանություննե­րի կողմից քաղաքական հայացքների համար հետապնդվելու պատճառաբանությամբ հեռացել Հայաստանից եւ քաղաքա­կան ապաստան գտել այս կամ այն երկրռւմ: Մանրաասներին ծանոթացեք թերթի այս համարում:  

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am