Գագիկ Խաչատրյանին ստիպել են
Հայկական Ժամանակ-ին հայտնի դարձավ, որ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին իշխանությունը ստիպել է սեփական միջոցների հաշվին մեծ ներդրում կատարել ղարաբաղաադրբեջանական շփման գծում` սահմանն ապահովելով տեխնիկական հզոր միջոցներով: Մինչեւ նախարար դառնալը Խաչատրյանը ստիպված է եղել մեծ գումարներ ծախսել եւ սահմանն ապահովել ադրբեջանական կողմից բոլոր շարժերն արձանագրելու հնարավորություն ընձեռող սարքավորումներով: Ընդ որում, տեխնիկական միջոցները տեղադրելու համար սահման են մեկնել Գագիկ Խաչատրյանին պատկանող Ucome ընկերության մասնագետները: Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանից մեկնաբանություն ստանալու փորձը` այս եւ ՀՀ այլ պաշտոնյաների կամ մեծահարուստների կողմից կատարված ներդրումների վերաբերյալ չհաջովեց, նա չցանկացավ պատասխանել չհերքելով, որ նման իրողություն եղել է: Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:
