Ադրբեջանամետ և թուրքամետ գրողները վարկաբեկում են Հայաստանն ու Սփյուռքը

Թուրքական և ադրբեջանական շրջանակները դժգոհ էին իմ վերջին հոդվածից, որտեղ ես վերլուծել էի նորընտիր փոխնախագահ Մայք Փենսի հեռախոսազրույցը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը հրապարակել է Էլմիրա Թարիվերդիևայի՝ «Երևանի ձախողված հեռախոսազանգը կամ ինչու Թրամփը չպատասխանեց» խորագիրը կրող մի ծիծաղելի հոդված: Թարիվերդիևան «Թրենդ» գործակալության ռուսական ծառայության ղեկավարն է: Ադրբեջանական հոդվածը լի է անիմաստ ու կեղծ պնդումներով: Հեղինակը, որը սահմանափակ գիտելիքներ ունի ամերիկյան քաղաքականության մասին, Փենս-Սարգսյան հեռախոսազրույցն անվանում է «աղետ»: Նա սխալմամբ պնդում է, որ Փենսը պարզապես պատասխանել է Սարգսյանի զանգին: Մինչդեռ, նորընտիր փոխնախագահ Փենսն ինքն է զանգահարել Սարգսյանին: Իսկական աղետն այն է, որ չափազանց հարուստ Ադրբեջանի նախագահն անկարող կլիներ հեռախոսել նորընտիր նախագահ Թրամփի կամ նորընտիր փոխնախագահ Փենսի հետ առանց բարձր վճարվող վաշինգտոնյան լոբբիստների միջնորդության… Ադրբեջանցի լրագրողը շարունակում է ավելի մեծ վիրպումներ թույլ տալ՝ պնդելով, որ Հիլարի Քլինթոնի պարտությունը «մեծ հիասթափություն էր Երևանի համար: Հայտնի է, որ Քլինթոնը բավականին սերտ կապեր էր պահպանում Միացյալ Նահանգներում խոշոր հայկական Սփյուռքի հետ»: Էլմիրան շատ բան չգիտի ոչ Հայաստանի, ոչ էլ Սփյուռքի մասին: Հակառակ նրա կեղծ պնդումների՝ հայերի մեծ մասը չի աջակցել Քլինթոնին… Թարիվերդիևան նաև պնդում է, որ Երևանը հիասթափված է, որովհետև Թրամփն ավելի շատ ծանոթ է Ադրբեջանին՝ նկատի ունենալով այդ երկրում նրա ներդրումները: Իմ կարծիքով, շատ վաղ է նման հավակնոտ և ինքնանպատակ ենթադրություններ անել: Ընդհակառակը, Թրամփը բազմաթիվ պատճառներ ունի ավելի կոշտ լինելու Ադրբեջանի հետ՝ բռնապետական ռեժիմի, մարդու իրավունքների կոպիտ խախտումների և Սիրիայում «Իսլամական պետության» ահաբեկիչների շարքերում բազմաթիվ ադրբեջանցիների մասնակցության պատճառով: Զավեշտալի է պնդել, որ Թրամփն ավելի բարեհաճ կլինի Ադրբեջանի նկատմամբ 323 150 դոլար արտոնավճարի պատճառով, որը նա ստանում է իր սեփականությունը չհանդիսացող Բաքվի «Թրամփ թաուերից»… Մեկ այլ, ավելի լկտի հոդված էր գրել Ալեքսանդր Մուրինսոնը, որը ոչ ադրբեջանցի է, ոչ էլ թուրք, սակայն որոշակի կասկածելի պատճառներով, տարիների ընթացքում գրել է մի շարք հակահայկական ճամարտակություններ տարբեր հրապարակումներում: Մուրինսոնն իր «Լինկեդին» էջում այսպես է ներկայացնում ինքնիրեն. «Այժմ փնտրում եմ նոր [աշխատանք] հնարավորություններ…. Ադրբեջանա-թուրք-իսրայելյան համագործակցության փորձագետ…. Համարվում եմ Ադրբեջանի հրեաների առաջատար փորձագետ»: Մուրինսոնը աշխատում է Վաշինգտոնի անհայտ «BAU (Bahcheshehir) միջազգային համալսարանի» ֆակուլտետում, որը վերջերս հիմնադրվել է թուրք միլիարդատեր Էնվեր Յուչելի կողմից: Նոր աշխատանք գտնելու և իր «Հայկական լոբբիի թույլ կապերը նորընտիր նախագահ Թրամփի հետ» վերնագրով հոդվածը հրապարակելու համար, Մուրինսոնը փորձում է հաճոյանալ աջակողմյան The American Spectator կայքին կեղծ պնդումներով, որ հայերը դեմ են Թրամփին, հետևաբար հակապահպանողական են: Ես ծրագրել էի հերքել Մուրինսոնի հայտարարությունները կետ առ կետ, սակայն որոշեցի թողնել, որ ինքն իր բառերեով բացահայտի իր կեղծ դատողությունները: Ահա նրա անիմաստ մտքի «գոհարներից» մի քանիսը. – Ամերիկյան «հայկական լոբբիի օրակարգը մեծապես հակասում է ԱՄՆ ազգային շահերին և, որքան էլ տարօրինակ է՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն շահերին…. »: –  «Թուրքիան ԱՄՆ-ի առանցքային և անփոխարինելոի դաշնակիցն է Մերձավոր Արևելքում…. »: – «ԱՄՆ հայկական լոբբիի խոր մտահոգության և հիասթափության հիմքում կարող է լինել Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելը: Տարածաշրջանի դիտորդների համար գաղտնիք չէ ամերիկահայ ակտիվիստների կողմից Թրամփի դեմ ուղղված կեղտոտ քարոզարշավը: Առցանց քարոզարշավում հպարտությամբ հայտարարվում էր, որ հայ աստղեր Շերը և Քիմ Քարդաշյանը անում են «հնարավոր ամեն ինչ» ընդդեմ Թրամփի, իսկ հայամետ հռչակավոր Ամալ Քլունին, որի հաճախորդների տարօրինակ ցուցակում ընդգրկված են եղել Հայաստանի կառավարությունը և Ջուլիան Ասանժը, ղեկավարել է Թրամփի դեմ ուղղված նախաձեռնությունները իր ամուսնու՝ Ջորջի հետ միասին»: – «Թվում է, որ հայերի մտահոգության պատճառն այն է, որ Դոնալդ Թրամփը պարտական չէ Վաշինգտոնին բնորոշ հատուկ շահեր ունեցող խմբերի ցանցին: Նա կարող է տարածաշրջանում իրականացնել ավելի խորաթափանց մոտեցում՝ ելնելով ոչ թե որոշակի լոբբիի, այլ Ամերիկայի ազգային շահերից: Նա նույնիսկ կարող է սթափ հայացք նետել ԱՄՆ-ում հայկական քաղաքական ուռճացված ազդեցության վրա և նկատել նրա ավելի ու ավելի ակնհայտ անպատեհությունը»: – «Հաջորդ պետքարտուղարը պետք է տարբերվի Մասաչուսեթսի երբեմնի հայամետ սենատոր Ջոն Քերիից, որն աջակցում էր իր հայ բարեկամներին …»: Հաշվի առնելով նման անվերջ հարձակումները, ամերիկահայ քաղաքական կազմակերպությունները պետք է վճռականորեն հակազդեն նենգ ու զրպարտչական բոլոր հոդվածներին՝ գրված Էլմիրա Թարիվերդիևայի և Ալեքսանդր Մուրինսոնի նմանների կողմից: Ժամանակն է ստեղծել Հայկական հակազրպարտչական հանձնաժողով…   Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am