Մարդ, որի մահը ցավի, ափսոսանքի զգացում էր առաջացրել նրան ճանաչող և չճանաչող մարդկանց մոտ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երկարատև, ծանր հիվանդությունից հետո բավականին երիտասարդ տարիքում (56 տարեկանում) երեկ իր մահկանացուն կնքեց արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը։ Մարդ, որի մահը երեկ ցավի, ափսոսանքի զգացում էր առաջացրել նրան ճանաչող և չճանաչող մարդկանց մոտ։ Մեզանում շատ հազվադեպ է պատահում, որ պետական պաշտոնյան, իշխանական գործիչը նման գնահատանքի արժանանա։ Անգամ մահը մեզ չի ստիպում սիրել, դրական խոսքեր ասել, ցավել նրանց համար, ովքեր զբաղվել են թալանով, վարկաբեկել պետական պաշտոնյայի աթոռը, հղփացած ու ցոփ կյանքով ապրել։ Երեկ համացանցում հիշել էին այլ վաղամեռիկ պաշտոնյաների, որոնց մասին, անգամ մահվանից հետո, ցավակցության և ափսոսանքի խոսքեր չհնչեցին։ Այնպես որ, պետք չէ ասել, որ մեր հասարակությունը գնահատել չգիտի և ատում է իշխանության ու պաշտոնավարման հետ առնչվող ցանկացած բան և բոլորին՝ անխտիր։ Մարդիկ, անգամ եթե չեն արտահայտվում, շատ լավ տարբերում են աշխատողին չաշխատողից, կոռումպացվածին՝ չկոռումպացվածից, վատը՝ լավից։ Ինչ ենք շատ տեսել այս տարիներին՝ նախարարներ, չինովնիկներ, կերակրատաշտի մոտ հավաքված մարդիկ, որոնք ճամբարից ճամբար են թռչում, զբաղվում պետական փողերի վատնումով, միշտ ջրի երեսին մնում։ Բայց լավ նախարարը, պարկեշտ չինովնիկը եզակի երևույթ է, և նրան գնահատում են բոլորը՝ ընդդիմադիր կլինի, թե իր կյանքից դժգոհ շարքային քաղաքացի։ Զրոյից նախարարություն ձևավորած, առավոտ վաղ աշխատանքի գնացող, երեկոյան ուշ վերադարձող, իր ենթակաների նկատմամբ արդարամիտ, համեստ պաշտոնյան, որը նաև իր վերադասին ուղղված քծնանքով աչքի չի ընկել, չի կարող չգնահատվել, և նրա հեռացումը չի կարող համընդհանուր ափսոսանքով չուղեկցվել։ Այնպես որ՝ «մահը մերն է, մենք մահինը, մարդու գործն է միշտ անմահ»»։

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am