«Ժամանակ». ՀՀԿ առաջին պարտությունը Վիգեն Սարգսյանին

«Ժամանակ» թերթը գրում է. «Իշխանությունը չնահանջեց 1000 դրամների նախագծի պարտադիր բաղադրիչից, թեեւ մի քանի շաբաթ առաջ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել էր, որ հնարավոր է այդպիսի տարբերակ, երբ մարդիկ ստանան կամավոր հրաժարվելու հնարավորություն: Վահրամ Բաղդասարյանի այդ հայտարարության հանդեպ տեւական ժամանակ լռություն էր պահպանում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ նախագծի պաշտոնական հեղինակը: Սարգսյանը խոսեց ՀՀԿ նոյեմբերի 26-ի համագումարի շրջանակում լրագրողների հարցերին պատասխանելիս եւ հայտարարեց, որ պարտադիրից նահանջ չի լինի: Այդ համագումարում Վիգեն Սարգսյանը դարձավ ՀՀԿ անդամ: Վիգեն Սարգսյանը եւ՛ իշխանական համակարգում, եւ՛ ՀՀԿ ԳՄ-ում Սերժ Սարգսյանի համար ունի առանցքային դերակատարում, հատկապես նոր՝ խորհրդարանական կառավարման մոդելի պարագայում, որը խաղաղ ժամանակամիջոցում չունի գերագույն գլխավոր հրամանատար: Եվ այս տեսանկյունից Սարգսյանի դերակատարումը Սերժ Սարգսյանի համար առանցքային է: Այդ իմաստով սկզբունքային հարց էր դառնում պաշտպանության նախարարի պաշտոնում Վիգեն Սարգսյանի, ըստ էության, առաջին նախաձեռնության տապալումը թույլ չտալը: Միաժամանակ ՀՀԿ մեծամասնության համար էլ, վերը բերված նույն շարժառիթներով հանդերձ, որոնք Վիգեն Սարգսյանին դարձնում են այդ մեծամասնության մրցակից, նրա տապալումը դառնում էր որոշակի ցանկալի իրողություն: Եվ պատահական չէ, որ Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց հնարավոր նահանջի՝ կամավորի մասին, իսկ Վիգեն Սարգսյանը տեւական ժամանակ լռեց՝ մինչեւ ՀՀԿ անդամակցումը: Եվ այդպիսով՝ պարտադիր բաղադրիչի պահպանումը ըստ էության դարձավ Վիգեն Սարգսյանի առաջին հաղթանակը արդեն ՀՀԿ ներսում, իհարկե՝ ոչ առանց Սերժ Սարգսյանի աջակցության: Տեսականում, իհարկե, ՀՀԿ մեծամասնությունը հնարավորություն ունի խորհրդարանական քննարկումների արդյունքում քվեարկելու եւ տապալելու Սարգսյանի նախագիծը գոնե այն տեսքով, ինչով այն պնդվում է: Սակայն գործնականում հասկանալի է, որ ՀՀԿ մեծամասնության առաջին պարտությունը այլեւս կատարված իրողություն է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am