Վահան Արծրունուն կանչել են ԱԱԾ
Երել երգիչ-երգահան Վահան Արծրունուն կանչել էին ԱԱԾ հարցաքննության՝ ի՞նչ կապեր ունի Հիմնադիր խորհրդարանի հետ, եղե՞լ է Խորենացի փողոցում, ինչպե՞ս և ի՞նչ միջոցներով է ապրում: Երգիչ-երգահանը Արցախում տեղի ունեցած Սերժ Սարգսյանի մշակույթի անդամների հետ հանդիպման մասին պատմող կայքի հղման տակ և ֆեյսբուքյան իր էջում գրառում է թողել: «Հարգելի ՖԲ ընկերներ, այս մտավորական արվեստագետներին երեկ հրավիրել էին Արցախ՝ հանդիպելու նախագահի հետ, իսկ ինձ երեկ հրավիրել էին անվտանգության կոմիտե՝ ԿԳԲ... Էլի հանդիպման ու «ռազռաբոտկայի» համար երևի: Հետաքրքիր է, չէ՞, երկու հանդիպման տեսակ նույն իրականության մեջ, թերթեք լուսանկարները և ճանաչեք մեր ազգի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ և ԼԵԳԻՏԻՄ մտավորականներին՝ պորտրետների զարմանահրաշ համադրություն է: Զրույցի թեման էլ, կարծում եմ, նույնն էր երկու հանդիպումների պարագայում՝ Քաղաքական դիրքորոշումը երկրի ապագա զարգացումների համատեքստում»:
