Վ. Հովհաննիսյան. «Դիրքերում զոհ է լինում, իսկ հանրային դեմքերն այդ օրը քեֆ են անում»
Այսօր ԱԺ նիստի ժամանակ պատգամավոր, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամ Վահե Հովհաննիսյանը՝ խոսելով բանակի համար 1000 դրամ վճարելու օրինագծի մասին, նշել է, որ շատ ավելի ճիշտ կլիներ, որ այս հարցը քննարկվեր մի քանի քայլ անելուց հետո՝ բանակի բարեփոխումների շրջանակում, ինչը կնպաստեր, որ քննարկումն ընթանար ավելի կառուցողական, նվազ էմոցիոնալ և ավելի ճիշտ հունով։ Ըստ նրա՝ այնպես չէ, որ հասարակությունն օրուգիշեր կենտրոնացած է բանակի և Ղարաբաղի սահմանի հարցերի վրա։ «Դիրքերից ինֆորմացիա է գալիս զոհերի մասին, և հենց այդ նույն օրը պատգամավորները, նախարարները, մեծահարուստները, հանրային դեմքերը Երևանի ռեստորաններում քեֆեր են անում, կարծես այն հազարավոր կիլոմետրեր հեռու լինի։ Հասարակական կարծիքը ձևավորվում է հանրային մարդկանց վարքագծով։ Ես այն մտքին չեմ, որ հասարակությունը գիշեր–ցերեկ ապրում է բանակի հոգսով»,–նշել է Հովհաննիսյանը։
