Յանա Եգորյանը Ռուսաստանի լավագույն սպորտսմենուհիների թեկնածու
Սուսերամարտի երկակի օլիմպիական չեմպիոնուհի Յանա Եգորյանը ընդգրկվել է երեք լավագույն սպորտսմենուհիների թեկնածուների շարքում 2016 թ. ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում ազգային մրցանակաբաշխության շրջանակներում, հաղորդվում է ռուսաստանյան սպորտային գերատեսչության կայքում:
Մրցանակաբաշխությունը կկայանա դեկտեմբերի 14-ին ՌԴ սպորտի նախարարությունում:

