«Սենց ո՞նց կեղնի». պատգամավոր
Այսօր ԱԺ-ում քննարկվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին, Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Պատգամավոր Էդմոն Մարուքյանը ասաց, թե այնպիսի տպավորություն է, թե ի սկզբանե նախաձեռնությունը բացարձակ ճշմարտությունների նախաձեռնություն է: «Դուք մերժել եք այլ աղբյուրները, պրոգրեսիվ հարկումը, հետադարձ ուժը և ասում եք, որ կառավարությունը նոր մոտեցում է բերում այս նախագծով։ Ես պնդում եմ, որ սա հին մոտեցումն է: Ինչ առաջարկել ենք, մերժում եք, այսինքն՝ «մենք բացարձակ ճիշտ ենք», սենց ո՞նց կեղնի»,- հայտարարեց նա: «Ինչ վերաբերում է աղբյուրներին՝ չեմ ուզում առաջ ընկնել։ Այս նախագծում շատ փոփոխություններ կան նախորդի նկատմամբ, բայց երբ ես ասում եմ՝ նոր մոտեցում, ես նկատի չունեմ՝ նոր մոտեցում առաջին ընթերցման նկատմամբ, ես ասում եմ, որ այս օրենքի գաղափարն առհասարակ նոր մոտեցում է»,- նշեց Վ. Սարգսյանը։
