Հայաստանը կորցնո՞ւմ է իր առևտրատնտեսական կապերը
Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը խորհրդարանում լրագրողներին ասաց, որ նախորդ տարվա համեմատ, նվազել է երրորդ երկրներից Հայաստան կատարված ներմուծումների ցուցանիշը: Սակայն նախարարի հաղորսմամբ՝ ավելացել են ԵՏՄ-ից կատարված ներկրումների ծավալները. «Միգուցե դա կապված է նաև ԵՏՄ անդամ մյուս երկրների շուկաներում վաճառվող ապրանքների գների հետ և փոխարժեքի հետ, որն ավելի մատչելի ու մրցունակ է դարձնում տվյալ արտադրանքը»: Լրագրողներից մեկի դիտարկամանը՝ փաստացի ստացվում է, որ դառնալով ԵՏՄ անդամ՝ երրորդ երկրների հետ Հայաստանը կորցնո՞ւմ է իր առևտրատնտեսական կապերը, ՊԵԿ փոխնախագահը պատասխանեց. «Չէ, երրորդ երկրների հետ կապերը կան, ներմուծումները կատարվում են: Նվազման պատճառները մենակ դա չէ, մի քանիսն են, որը շատ ավելի խորքային վերլուծության կարիք ունի»:
