ԱՄՆ նախագահն ու փոխնախագահը քաղցկեղի լիակատար բուժման նախագիծ ունեն

Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն այս տարի Միացյալ Նահանգների համար ունի հատուկ խորհուրդ:

«Հանուն մեր սիրելիների, որոնց մենք կորցրել ենք, հանուն ընտանիքների, որոնք մենք դեռ կարող ենք փրկել, եկեք դարձնենք Ամերիկան այն երկիրը, որը մեկընդմիշտ կբուժի քաղցկեղը». Նախագահ Օբամայի խոսքերն ապրելու հույս տվեցին քաղցկեղով տառապող միլիոնավոր մարդկանց, այդ թվում եւ՝ Հայաստանում: ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի հետ միասին, Հայաստանը նույնպես գտնվում է քաղցկեղի հիվանդությունների բարձր աստիճան ունեցող երկրների թվում: «Յուրաքանչյուր տարի քաղցկեղից մահանում է 8 միլիոնից ավելի մարդ», – ԱՄՆ-ի Քաղցկեղի ազգային ինստիտուտի Գլոբալ առողջության կենտրոնի փոխտնօրեն Լիզա Սթիվենսի խոսքով, քաղցկեղը խլում է ավելի շատ մարդու կյանք, քան ՄԻԱՎ-ը, մալարիան ու թոքախտը միասին: Մինչեւ վերջերս քաղցկեղի բուժման հիմնական եղանակներն էին վիրահատությունն ու քիմիատերապիան. Այդ երկուսն էլ բացասաբար են անդրադառնում հիվանդի կյանքի որակի վրա, երկուսն էլ ծանր հետեւանքներով են հղի: Սակայն, կան նաեւ բուժման այլ եղանակներ, որոնց վրա եւ կենտրոնանալու է նախագահ Օբամայի եւ փոխնախագահ Բայդենի նախագիծը: «Մենք խոսում ենք յուրաքանչյուրի նկատմամբ անհատական մոտեցման մասին եւ հենց այդ ուռուցքից կազդուրման անհատականացված եղանակի եւ դեղամիջոցների մշակման մասին», – պատմում է Սթիվենսը: Հեռանկարային մեկ այլ ոլորտ է իմունաթերապիան. Բուժում, որի ընթացքում մասնագետներն օգնում են մարդու սեփական իմունային համակարգին օրգանիզմից դուրս շպրտել քաղցկեղածին բջիջները: «Իմունային համակարգը միանշանակ «տեսնում» է քաղցկեղի բջիջները եւ գիտակցում, որ դրանք նորմալ բջիջներ չեն: Մեզ անհրաժեշտ է սանձազերծել իմունային համակարգը, թույլ տալ, որպեսզի այն ինքը ոչնչացնի քաղցկեղի բջիջները», – ասում է Ջոնս Հոփքինսի համալսարանի մասնագետ Ուիլյամ Նելսոնը: ԱՄՆ-ի Քաղցկեղի ազգային ինստիտուտի ներկայացուցչի խոսքով, արդեն այսօր Միացյալ Նահանգներում գիտությունը շատ մոտ է գտնվում որոշ տեսակի քաղցկեղների բուժմանը: Ինչ վերաբերում է մի քանի տարվա ընթացքում քաղցկեղը լիակատար բուժման նախաձեռնությանը. «Եթե խոսքը գնում է քաղցկեղի բոլոր տեսակների բուժմանը, ապա երեքից հինգ տարի ժամանակահատվածը բավականին խիզախ է հնչում, սակայն, կարծում եմ, մենք պետք է լինենք խիզախ»: Անդրադառնալով քաղցկեղի կանխարգելմանը՝ Լիզա Սթիվենսը խորհուրդ տվեց օգտագործել բուսական սնունդ եւ հետեւել քաշին, սակայն եթե ցանկանում եք խուսափել քաղցկեղից, գլխավոր օրենքը մեկն է. «Ծխախոտ մի՛ օգտագործեք: Հենց սա է քաղցկեղը եւ մի շարք այլ հիվանդություններ կանխարգելող հիմնական կանոնը: Եթե չեք ծխում, մի՛ սկսեք, եթե ծխում եք՝ փորձեք դադարեցնել»: Ամերիկայի ձայն

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Երևանի N 94 մանկապարտեզի դայակներին հրավիրել են թաղապետարան, իսկ տնօրենին մանկապարտեզում չեն նկատել Ավագ հինգշաբթին՝ Մայր Աթոռում․ կատարվեց Ապաշխարողաց կարգ, այնուհետև՝ Միջօրեի ժամերգություն Ռուսաստանը վերջնագիր է ներկայացրել Նիկոլին․ Արա Վարդանյան (video) «Էջմիածին» ԲԿ-ի փոխտնօրենը, որտեղ հապշտապ հետազոտվեց և կրկին ՔԿՀ ուղարկվեց 18-ամյա Դավիթը, Վաղարշապատի ավագանու ՔՊ-ական անդամ է Երբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը․ Գագիկ Ծառուկյան #ՈՒՂԻՂ․ «Շանս չունես․․․»․ ի՞նչ ծանր խոսակցություն է ունեցել Նիկոլը Ռուսաստանում․ Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլը մարդկանց համար դարձել է «բերդի պուտյովկա»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Նիկո՛լ, դու գիտե՞ս ոնց ես էս տղաների պատասխանը տալու, բումերանգը գալու է հետևիցդ․ Արամ Սարգսյան (video) Բյուջեով ոչ թե կամուրջ են նորոգել, այլ նկար են կախել՝ «կամուրջ» գրությամբ Ո՞վ է սադրել, եթե դուք եք եկեղեցում ճեղքելով անցել մարդկանց միջով հարց՝ Փաշինյանին (video) Թրամփը կհայտարարի, որ դուրս է գալիս Իրանի հետ պատերազմից. խայտառակության և կործանման միջև նա ընտրեց առաջինը․ Bloomberg Ի՞նչ խուզարկություններ են արել Գևորգ Գևորգյանի տանը․․․ ի՞նչ են փորձել գտնել (video) Մնացական Մարտիրոսյանը ձեզ համար դեռ «տխրահռչակ դատավո՞ր է». հարց՝ Փաշինյանին (video) Հռիփսիմե Ջեբեջյանը ձայնագրությունով «պատռեց» Փաշինյանի դեմքը (video) 5 խոշոր բան Գյումրիում․ ինչ է արել Ռոբերտ Քոչարյանը (video) Թեժ կռիվ․ «Պառկել եք՝ ՊՊԾ-ի աշխատակիցները ձեր վրայով անցնեն», «Ձեր հարբած աջակիցները» (video) Սամվել Շահրամանյանի կոշտ պատասխանը՝ Փաշինյանի «զառանցանքներին» (video) Որդիս Ռոբերտ Աբաջյանի անունն է կրում. թող տղաներն ապրեն փոքրիկների մեջ. Վիկտորյա Մարկոսյան (video) Մամ ջան, սպասիր կզանգեմ. չզանգեց. Քառօրյայի նահատակի մայր (video) Չփորձվե՛ք, բոլորս էլ գիտենք՝ ով է հանձնել Արցախը․ Աշոտ Դանիելյան (video) Զավեշտ է Փաշինյան Նիկոլի արդարացումը #ՀԻՄԱ․ «Դե տղա էիր, Պուտինին ատվետ տայիր, կերա՞ր Նիկոլ». Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Հայաստանը մոտ է այն կետին, երբ Ռուսաստանի հետ նրա հարաբերությունները կարող են փոխվել․ Օվերչուկ Սա Իրանին պարտադրված անարդար պատերազմ է. ԱԳՆ խոսնակը հայտնել է հակահարված տալու վճռականության մասին Քառօրյա պատերազմը մեզ համար պետք է մնա ոչ միայն հիշողություն, այլ նաև հստակ դաս․ Անանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am