Արփինե Հովհաննիսյանը մերժեց Ուրիխանյանի առաջարկը
Կառավարությունն այսօր մերժեց ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի առաջարկը՝«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, ըստ որի՝ պետք է ՀՀ բոլոր հեռուստաընկերությունները ֆիլմերը ցուցադրեն միայն հայերեն լեզվով: «Այն դեռ քննարկման կարիք ունի:Այդպես միանշանակ փոխել, կարծում եմ, ճիշտ չէ, քանի որ մենք ունենք ազգային փոքրամասնություններ, եւ հետո, բոլոր ֆիլմերը թարգմանել՝ մեծ ֆինանսական բեռ է հեռուստատեսությունների համար, այսինքն՝ փոքր հեռուստաընկերությունները գուցե չկարողանան դա անել»,-նշեց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
