Ինչո՞ւ են գումարները բանկերում.Նաիրա Զոհրաբյան
«Ես գիտեմ, որ այդ հիմնադրամի գումարները ապահով պահված են բանկերում: Ինչո՞ւ է բանկերում այդ գումարը ապահով պահված, երբ բազմաթիվ զինվորներ կան, որոնք այդ գումարների կարիքն ունեն»,-Կառավարության հրավիրած ԱԺ այսօրվա արտահերթ նիստում Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կողմից ներկայացրած ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնաս հասցնելու դեպքում փոխհատուցման մասին նախագծերի փաթեթի քննարկմանը հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: «Նրանք չեն կարող խոսել այդ մասին, քանի որ կմեղադրվեն բանակին գումար չտալու մեղքի մեջ: Հարյուր հազար դրամ ստացող վարորդը հունվարի մեկից շարունակելո՞ւ է այդ մեկ տոկոսը վճարել, ինչպես նաեւ՝ հազար դրա՞մը: Ես փոխանցում եմ նրանց հորդորը, որ պարոն նախարար, կողմնորոշվեք՝ ո՞ր գումարն են իրենք, ի վերջո, փոխանցելու: Որոշ անհանգիստների ուզում եմ ասել, որ ԲՀԿ-ն չի միացել այս նախաձեռնությանը եւ լավ ենք արել, սակայն դա չի նշանակում, որ մեր պարտքը չենք կատարել: Չենք վստահել՝ չենք միացել, մինչդեռ մենք այլ կերպ ենք օգնել զինվորներին»,-անդրադառնալով ԱԺ աշխատակազմի կողմից աշխատավարձից մեկ տոկոս բանակի համար վճարելու հանգամանքին ասաց նա:
