Ինչպե՞ս կարող են դիվանագետները խթանել ներդրումները

«168 ժամ»-ի զրուցակիցն է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը – Դիվանագետների աշխատանքը որքանո՞վ է էական ներդրումներ ներգրավելու համար, եթե երկրում դատական համակարգն է թերի, կոռուպցիան, ստվերը և հովանավորությունը մեծ տեղ ունեն։ – Պետք է խոսել արժեշղթայի բոլոր հատվածների մասին։ Մեր՝ Արտաքին գործերի նախարարության, հիմնական խնդիրն է՝ հասկանալ, թե ինչ պետք է անեն դիվանագետները՝ առավել համապատասխանելու այն խնդիրներին, որ մենք ունենք, մասնավորապես՝ արտահանման զարգացման, ներդրումների ներգրավման, երկրի վարկանիշի բարձրացման առումով, և այլն։ Մեր համար հստակ է, որ դեսպանատները, դիվանագետներն ունեն անելիքներ։ Դա չի նշանակում, որ մենք երկրի ներսում անելիքներ չունենք, կամ երկրի ներսում անելիքներն ավելի չեն հեշտացնելու դիվանագետների աշխատանքը։ Այդ ամենը փոխկապակցված է։ Բայց նստել և սպասել փոփոխություններին, բարեփոխումներին և այլն, հետո նոր աշխատել, ես կարծում եմ՝ սխալ մոտեցում է։ Դիվանագետներն աշխատում էին և պետք է աշխատեն նաև տնտեսական մասով։ Այդպես չէր, որ մենք չունենք հաջողված փորձեր, բայց միևնույն ժամանակ՝ պետք է մշակված լինի շատ հստակ համակարգ, որտեղ դիվանագետները նույնպես կիմանան, թե որն է իրենց պատասխանատվության հարցը, ինչպես դա պետք է իրենք անեն, ինչ խնդիրներ կան, ինչ ակնկալիքներ մայրաքաղաքն ունի իրենց նկատմամբ, և ամեն ինչը ոնց է շաղկապված իրար հետ։ Ուստի, մեր նպատակը, կոնկրետ իմ նպատակը՝ փորձել այդ համակարգը ներկայացնել, թե ինչպես ենք մենք պատկերացնում, ոնց պետք է դա աշխատի։ Այսինքն՝ այս արժեշղթայի մեջ բոլորն ունեն իրենց անելիքները՝ և՛ կառավարությունը, և՛ հասարակական կազմակերպությունները, ե՛ւ լրագրողները։ Թե որքանով այդ ամենն իրար հետ կաշխատի և կզուգակցվի, այդքան էլ արդյունավետ կլինի մեր աշխատանքը։   Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am