Դավիթ Հարությունյան. Ցավում եմ, որ լրատվամիջոցներն ամեն ինչ անում են, որ ասեն, թե ոչինչ չի արվել

Կառավարության երեք ղեկավարների հետ աշխատած, կոռուպցիայի դեմ պայքարում մշտապես «ներկա» կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին մի քանի հարց ուղղեցինք հանձնաժողովների առնչությամբ։ – Կառավարությունում վաղուց ստեղծված է կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողով, սակայն հանրությունը տեղյակ չէ, թե այս տարիներին այդ հանձնաժողովն ինչ արդյունքի է հասել։ – Ինչո՞ւ տեղյակ չեն։ Այսօր լսում էիք (նկատի ունի շաբաթ օրը «Կառավարություն-ՔՀԿ համագործակցություն» հակակոռուպցիոն համաժողովը –Ռ. Խ.).), որ ինչ-որ քայլեր կատարված են, օրենսդրական նախաձեռնություններ են եղել, էլեկտրոնային հարթակներ, քննարկումներ, «մեկ պատուհանի» կիրառումը։ Ձեզ թվում է այս ամենը ստեղծվում է օդի՞ց։ – Եթե այդպես «ջանադրաբար» կառավարություններն աշխատել են, ինչո՞ւ հանրությունը չի տեսնում կոռուպցիայի դեմ պայքարի պտուղները։ – Ես կասեի՝ հակառակը, մեր լրատվամիջոցները գործում են ոչ արհեստավարժ։ Ստեղծվեց «մեկ պատուհանի» գաղափարը, քաղաքացու համար հեշտացել է պետական ծառայություններից օգտվելը։ Տեսնո՞ւմ է սա հանրությունը, թե՞ ոչ։ Մենք ամեն ինչ անում ենք, որ դա հանրությունը տեսնի։ Ցավում եմ, որ լրատվամիջոցներն էլ ամեն ինչ անում են, որ ասեն, թե ոչինչ չի արվել։ – Լրատվամիջոցներն ընդամենը ներկայացնում են, թե ինչ է կատարվում իշխանությունում, թե ինչպես են որոշ պաշտոնյաներ կոռումպացված, սակայն նրանց ձեռքը բռնող չկա։ Սա է պայքարի «լավագույն» ցուցիչը։ Ու այս ամենը հանրությունը շատ լավ տեսնում է, պետք չէ նրան ուղղորդել։ – Հիասթափված եմ բազում լրատվամիջոցներից, նրանց խնդիրն ընդամենը մեկն է՝ ինչպես անել, որ իրենց հոդվածները շատ ընթերցվեն։ Հետևաբար, հնարավորինս շատ սկանդալային հայտարարություններ են անում, որոնք իրականության հետ ոչ մի աղերս չունեն։ Ռ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am