Վլադիմիր Կարապետյան. «Տեսնում եմ մեր դիվանագիտության թուլությունը, որ չի կարողացել հասնել հասցեական գնահատանների»

Համբուրգում համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարության մասին «ՉԻ»-ն զրուցել է Հայ Ազգային Կոնգրես կուսակցության վարչության անդամ, ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանի հետ։ – Կխնդրեի անդրադառնալ այս հայտարարությանը հակամարտող կողմերի արձագանքներին։ – Ես ցավում եմ, որ հայկական դիվանագիտությունն ի զորու չեղավ համոզել համանախագահներին, որ Սանկտ Պետերբուրգում եւ Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների ձախողումների մասին նշեին հասցեականորեն։ Խոսում են այդ մասին, բայց չեն մատնանշում պատճառները։ Ի վերջո, հայտնի փաստ է, որ այդ պայմանավորվածությունները չեն կատարվել Ադրբեջանի պատճառով, մինչդեռ հայտարարության մեջ պայմանավորվածությունները կատարելու կոչն ուղղված է երկու կողմերին։ Ես այստեղ տեսնում եմ մեր դիվանագիտության թուլությունը, որ չի կարողացել հասնել հասցեական գնահատականների։ Այս ընթացքում նկատել եմ, որ հայտարարության վերաբերյալ կա տարբերակված մոտեցում Երեւանում ու Ստեփանակերտում։ ՀՀ ԱԳ նախարարն իր համաձայնությունն է հայտնել համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարության հետ՝ ասելով, որ պատրաստ է միանալ հայտարարությանը։ Այնինչ, դրանում վիճելի կետեր են, օրինակ, երբ խոսվում է ԼՂ հարակից բոլոր տարածքներն Ադրբեջանի վերահսկողության տակ հանձնելու մասին։ Քննարկվող փաստաթղթում, Մադրիդյանում, որքան ես տեղյակ եմ, խոսք է գնում միայն հինգ տարածքի մասին։ Բայց հայտարարության մեջ բոլոր տարածքների մասին է խոսվում, ու այնտեղ չգիտեմ՝ ինչին է Նալբանդյանը կողմ՝ դրանով թուլացնելով հայկական կողմի բանակցային դիրքերը։ Նաեւ մեր դիվանագիտությունը չպետք է թույլ տար, որ հավասարության նշան դրվեր երկու երկրների միջեւ, կամ առնվազն եթե նման բանի հետ է բախվել, չպետք է ասեր, որ պատրաստ է միանալ հայտարարությանը։ Ինչի՞ն ես միանում, պարոն Նալբանդյան, ուրեմն դու էլ ես կիսո՞ւմ, որ խոչընդոտները ոչ միայն Ադրբեջանն է հարուցում։ Նրա խոսքերից մեկ ենթադրություն կարելի է անել. Նալբանդյանը փաստորեն համաձայնություն է հայտնել բոլոր այս կետերի վերաբերյալ, երբ մեղադրանքն ուղղվում է ոչ թե իրական պատասխանատու Ադրբեջանին, այլ նաեւ Հայաստանին։ Իսկ Ղարաբաղի արձագանքը զուսպ է, ինչը համարում եմ դրական։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am