Համապատասխան ձեռքով պետք է բռնել համապատասխան ականջը. Բագրատյան
ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ամփոփիչ ելույթով հանդես եկավ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նա ասաց, թե անդրադարձել են գրավոր առաջարկություններին, որոնց մի մասն ընդունվել է: Անցկացվել են քննարկումներ հասարակության մի շարք ներկայացուցիչների հետ` իմանալու նրանց դիրքորոշումը: Նախարարն անդրադարձավ կամավոր սկզբունքով գումար հավաքելու խնդրին: Ելույթով հանդես եկավ նաեւ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը և ասաց. «Միշտ համապատասխան ձեռքով պետք է բռնել համապատասխան ականջը, ոչ թե թարս բաներ անել:Վճարը կամ հարկը պետական բյուջե մուծվող պարբերաբար կրկնվող անհատույց գումար է: Եթե խոսքը վերաբերում է հարկին, ինքը որպես հարկ էլ պետք է տնօրինվի և օգտագործվի: Մասնավորապես, ո՞նց կարող է հարկը հավաքի մեկը, բայց այնտեղ ստեղծվի խորհուրդ, Կենտրոնական բանկն էլ այդ խորհրդում ունենա երեք անդամ: Ի՞նչ գործ ունի Կենտրոնական բանկը դրա հետ, ո՞րն է տրամաբանությունը »- հայտարարեց պատգամավորը՝ անդրադառնալով օրենսդրական փոփոխություններին, որոնք վերաբերում են «1000 դրամի» նախագծին: Ըստ նրա՝ կառավարությունը ներմուծում է մի թարս համակարգ, որը կարող է ունենալ անկանխատեսելի հետևանքներ:
